ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է քվեարկությունը, որի ընթացքում ընթերցողներն ընտրել են 2017 թվականի խորհրդանշական հավաքականում ընդգրկելու արժանի ֆուտբոլիստներին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ քվեարկությանը ռեկորդային` 8,8 մլն մարդ է մասնակցել:
Արդյունքում, խորհրդանշական հավաքականում ընդգրվել են Մադրիդի «Ռեալի» 5 ֆուտբոլիստներ, իսկ ամբողջական թիմն այս տեսքն ունի`
Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»),
Պաշտպաններ. Դանի Ալվես (ՊՍԺ), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ` «Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»),
Կիսապաշտպաններ. Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ` «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»),
Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):
Հիշեցնենք` տարվա թիմում ընդգրկվելուն հավակնում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: