Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նա հանդես է եկել «Միլանի» կազմում»:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, կատալոնական ակումբը պատրաստ է 18-20 միլիոն եվրոյով բաց թողնել իսպանացուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» Դեուլոֆեուի համար առաջարկում է 18 միլիոն եվրո՝ ևս երկուսը բոնուսների տեսքով: Սակայն կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել «Ինտերում»: