Հունվարի 11-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գետավան-Չարեկտար ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարակական մասին կից Չափարի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 29 OL 134 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Գ., ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Գ.-ը հոսպիտալացվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: