Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Անգլիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
24-ամյա խաղացողը 6-րդ անգամ է արժանանում ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին՝ այս ցուցանիշով հավասարվելով «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդին: Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը ռեկորդակիր էր համարվում այս արդյունքով:
Քեյնը նախորդ ամիս լոնդոնցիների կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: