«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատրաստ է նոր պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ:
Այս մասին բելգիացի ֆուտբոլիստը հայտնել է «Mirror»-ին տված հարցազրույցում.
«Այո, ես պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ: Բայց նախևառաջ ես մտածում եմ, որ պայմանագիրը պետք է երկարաձգի Տիբոն, իսկ հետո նոր ես»,- ասել է Ազարը:
27-ամյա Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: Դեկտեմբերի վերջին հաղորդվում էր, որ Էդեն Ազարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, քանի որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»:
Նշենք, որ Կուրտուայի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2018/19 մրցաշրջանի վերջում: