Երեկ արտադրողների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ (Worldwide Developers Conference, WWDC-2013) Apple պատմել է իր նոր ծրագրերի և ծառայությունների մասին: Այս անգամ շուկայի փորձագետների սպասումները արդարացել են ամբողջությամբ: Կազմակերպությունը ներկայացրել է iOS 7 օպերացիոն համակարգերը, որը կարող է ներդրվել նաև ավտոմեքենաներում, iRadio, նոթբուքներ MacBook Air и OS X Mavericks-ը: Այս մասին հաղորդում է Аргументы и факты գործակալությունը:
iOS 7 ամենանշանավոր նորացված տարբերակն է iOS համակարգերի համար սկսած առաջին iPhone ի հայտ գալուց հետո: Օպերացիոն համակարգը լիովին այլ տեսք ունի քան նախկինում էր: Իրականացվել է շատ օգատատերերի խնդրանքը Control Center-ի գործառույթը, որի համաձայն ղեկավարման բոլոր կոճակները գտնվում են մեկ վայրում:
Այս համակարգով տեսախցիկների համար ստեղծվելու են Ֆիլտեր, որոնք հնարավորություն են տալու իրական ժամանակով ավելացնել էֆեկտներ նկարներին:
iOS 7 տրամադրվելու է iPhone 4 և ավելի ժամանակակից տարբերակների, iPad 2 և ավելի վերջին տարբերակների, iPad mini և iPod touch օգտատերերին սկսած այս տարվա աշնանից:
Մյուս սպասված նորամուծությունը լինելու է iTunes Radio համացանցային ռադիոյի անվճար ծառայությունը, որը կարողանում է միացնել միանգամից 200 ռադիոկայան: Այդ ծառայությունը iPhone, iPad, iPod touch, Mac, PC համակարգիչների կամ Apple TV-ի վրա տեղադրելուց անմիջապես հետո հնարավորություն է ստեղծվում մուտք գործել ռադիոկայաններին, որոնց ծրագիրը կազմվում է օգտատերի նախասիրությունների հիման վրա: iTunes Radio փոխվում է ինքստինքյան ժամանակի ընթացքում, հիմնվելով օգտատերի լսած և ներբեռնած երաժշտությունների նախապատվությունների վրա:
Apple տրամադրել է MacBook Air նորացված տարբերակը, որով հնարավոր է աշխատել առանց լիցքավորման մեկ ամբողջ օր: Այն հարստացված է չորրորդ սերնդի Intel Core պրոցեսորով ավելի արագ գրաֆիկով, Wi-Fi մոդումով և ֆլեշ հիշողությամբ, որն իր նախորդ սերունդներից 45%-ով ավելի արագ է: MacBook Air ունի նաև երկու խոսափող և FaceTime HD տեսախցիկ: