«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ի հետ հանդիպումից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին:

«Մբապեն հոյակապ է: Եթե նա շարունակի այս կերպ աճել, ապա կստանա «Ոսկե գնդակ»: Լուրջ եմ խոսում:

Այդ տարիքում նման խաղ ֆրանսիացիներից ցուցադրել է միայն Թիերի Անրին»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է «BFMTV»-ն:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Մբապեն խփել է 8 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: