Բաթումիի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն հրաժարական է տվել: Համապատասխան որոշումը նա այսօր ներկայացրել է Բաթումիի քաղաքային ժողովին: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
Ինչպես հայտնում են Բաթումիի քաղաքապետարանի մամլո ծառայությունից քաղաքապետի հայտարարությունը քննարկվելու է քաղաքային ժողովի հաջորդ նիստի ժամանակ:
Ջեմալ Անանիձեն մտադրվել է այսօր անցկացրել է մամլո կոնֆերանս և կատարել հրաժարականի հայտարարություն:
Հիշեցնենք, որ Ջեմալ Անանիձեն Բաթումիի քաղաքապետ է ընտրվել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին: 2010 թվականից նա աշխատել է որպես քաղաքապետի օգնական, իսկ մինչ այդ Բաթումիի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության կառավարիչ: