Խոյ. Համառությունը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կլինեն այսօրվա ձեռքբերումների գրավականը:Ծագող խնդիրները դուք լուծում եք բավական հանգիստ, խուսափելով ավելորդ ունայնությունից ու դատարկ ապրումներից: Հնարավորություն է ստեղծվում ինչ-որ բան էապես փոխել անձնական կյանքում: Կարելի է բաց արտահայտել ձեր զգացմունքները՝ ձեզ ճիշտ կհասկանան:
Ցուլ. Այսօր հարմար օր է տեղափոխությունների, կենսաձևն ու աշխատանքը փոխելու համար: Շանս կստեղծվի անշարժ գույքի հետ կապված շահեկան գործարք կնքելու: Դժվար պահին ձեզ կսատարի մի մարդ, ումից դուք նման բան չէիք սպասում: Դրական տրամադրությունների ազդեցությունը նկատելի է:
Երկվորյակներ. Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Զույգերն այսօր հեշտությամբ կգտնեն իրավիճակից դուրս գալու ելքերը: Գործնական ոլորտում եմ բան բարդ է եւ խճճված: Ուստի չարժեք այսօր ծանրաբեռնվել գործնական հարցերով, հատկապես, եթե կարգավորել դրանք, չեք կարողանա:
Խեցգետին. Այսօր հնարավոր է լուրջ հաջողություն պրոֆեսիոնալ ոլորտում, չի բացառվում, որ գտնեք ավելի վարկանիշային ու բարձր վարձատրվող աշխատանք: Օրվա երկրորդ կեսին ավելի խստապահանջ եղեք ձեր շփումներում՝ կա վտանգ, որ ինչ-որ մեկը փորձի օգտվել ձեր դյուրահավատությունից: Ձեր կենսական ներուժը նվազել` խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Առյուծ. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնց մեջ ոչ մի կերպ հնարավոր չէ : Անձնական հարաբերությունները կարող են ավելի խճճված թվալ, քան իրականում կան: Պետք չէ բարդացնել ձևավորված իրավիճակը՝ ամենաակնհայտ որոշումը հենց կլինի ամենաճիշտը: Օրը բարենպաստ է սիրելի մարդու հետ համատեղ կյանք սկսելու համար:
Կույս. Օրը կլինի հիշվող, վառ եւ հագեցած իրադարձություններով: Իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, և մեկ ուրիշը միգուցե շփոթմունքի մեջ ընկներ, սակայն՝ ոչ դուք: Ձեզ կհաջողվի ամեն ինչի վերաբերյալ հստակ որոշումներ կայացնել, քանի որ դուք այսօր առաջնորդվում եք միայն սթափ տրամաբանությամբ, ոչինչ աչքաթող չեք անում և ցանկալին իրականի տեղ չեք ներկայացնում: Կարելի է հեռու գնացող պլաններ կազմել:
Կշեռք. Այսօր դուք շատ երազկոտ եք, այնինչ ավելի լավ կլիներ` ուշադրության դարձնել իրերի իրական վիճակին: Շրջապատի հետ հարաբերությունները այնքան էլ պարզ բնույթ չեք կրում, դուք հակված եք սերը շփոթել ընկերության հետ, գերագնահատել ուշադրության պարզագույն նշանները: Դուք անվերջ ձգտում եք անկախության, ինչը թե’ վիճաբանությունների առիթ է տալիս:
Կարիճ. Բարենպաստ օր է ամենատարբեր բնույթի փորձարարությունների, ստեղծագործական որոնումների, իրերի դասավորությունը փոխելու համար: Կենսական ներուժը բարձր է, դուք եռանդուն ու անկասելի եք: Այսօր շատ օգտակար կլինեն զբոսանքները, պարերը, սպորտով զբաղվելը: Կարող եք նաեւ կազդուրիչ պրոցեդուրաների մասնակցել:
Աղեղնավոր. Հանգիստ օր է, ոչ այնքան հարուտս իրադարձություններով, սակայն շռայլ՝ դրական էմոցիաներով: Իրադարձությունների ընթացքը ձեզ միանգամայն ձեռնտու է, հարկ չկա լողալ ընթացքին հակառակ: Այսօր դուք շատ հրապուրիչ եք, և պատահական չէ, որ շրջապատի մարդիկ անվերջ ձեր ներկայությանն են ձգտում: Հնարավոր է գլխապտույտ ռոմանտիկ հրապույր, որը դեռ երկար կիշվի:
Այծեղջյուր. Օրը աննկատ կանցնի, չբերելով ոչ մեծ ուրախություններ, ոչ էլ լուրջ տրտմություն: Աշխատեք խուսափել անտեղի ծախսերից, հրաժարվեք ոչ պարտադիր գնումներից: Խելամիտ տնտեսումը ձեզ բարի ծառայություն կմատուցի, իսկ դուք էլ կհամոզվեք, թե ինչ ճիշտ էր մսխելուց հրաժարվերը: Անձնական հարաբերություններում լիակատար ներդաշնակություն կլինի:
Ջրհոս. Այսօր դուք կարող եք իրականացնել ձեր բազմաթիվ մտահղացումներ, անգամ՝ ամենահամարձակները: Այսօր աստղերը ձեզ թույլ են տալիս խախտել հաստատված ավանդույթները, գործել ըստ ձեր երևակայության, այլ ոչ թե ընդունված կանոնների: Լավ օր է ընկերների հետ հանդիպումների, երեկույթներ և այլ զվարճալի միջոցառումներ կազմակերպելու համար:
Ձկներ. Օրը ուրախանալու բազմաթիվ առիթներ կպարգևի: Դուք հնարավորություն կունենաք հոգ տանել մի մարդու մասին, ում սրտանց սիրում եք, նրա կյանքը դարձնել ավելի պարզ ու հաճելի: Դուք ուշադիր եք շրջապատի հանդեպ, հեշտությամբ կռահում եք նրանց իրական ցանկությունները և պահանջները: Շատ հարմար օր է երեխաների հետ շփումների համար: