Լայն աչքեր

Աչքերի այս ձեւն ունեցող մարդկանց չեն հետաքրքրում մանրուքները, նրանք իրենց հայացքն ուղղում են ընդհանուր պատկերներին: Նրանք չեն սիրում ավելորդ իրարանցումը, չեն հանդուրժում կտրուկ շարժումները կամ վերջնագրերով խոսելը:

Նման մարդկանց հունից հանել պրատիկորեն անհնար է: Չնայած ապրած տարիների քանակին՝ նրանք միշտ մնում են մայրիկի կամ հայրիկի երեխաներ: Ընդ որում, նման մարդկանց համար ընտանիքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն նրանց տալիս է պաշտպանված եւ ապահով լինելու զգացում: Հենց այդ զգացումն է թույլ տալիս «լայնաչք» մարդկանց գործել՝ առանց կասկածանքի ստվերի, խիզախել եւ արկածներ որոնել: Նրանք կենսախինդ եւ լավատես խառնվածքով մարդիկ են, որոնք ունակ են ուրախանալ կյանքով եւ վայելել ազատությունը:

Մոտ աչքեր

Հենց այս ձեւի աչքեր ունեցողների մասին կարելի է ասել՝ ուզում ես լավ բան անել, արա ինքդ: Նրանք թունդ պերֆեկցիոնիստներ են, որոնք վստահում են միայն իրենց եւ հավատում են միայն իրենց սեփական ուժերին: Նրանք զգուշանում են մյուսներից, քանի որ չեն կարող նրանց լիովին վերահսկել: Այսպիսի աչքերով մարդիկ շատ համառ են եւ անհամբեր, եթե ինչ-որ բան ձեզ վստահել են, ապա կպահանջեն աշխատանքի անբասիր կատարում: Նրանց ծանր բնավորույթւոնը վանում է շրջապատին, հաճախ դժվարությամբ են ընկերանում:

Չնայած բարդ բնավորությանը՝ նրանք հիանալի կարողանում են տիրապետել իրենց եւ հաղթահարել սթրեսը: Երբեք չեն ընկնում դեպրեսիայի մեջ, ամուր կանգնած են հողի վրա, օդային ամրոցներ չեն կառուցում եւ տանուլ տված ցանկացած իրավիճակ կարողանում են շրջել իրենց օգտին:

Մեծ եւ արտահայտիչ աչքեր

Այսպիսի աչքերով մարդիկ խիստ հուզական են եւ հախուռն, հաճախ գործում են ըստ տրամադրության եւ պահի ազդեցությամբ: Վայրկենապես ափերից դուրս են գալիս, եթե հանկարծ իրավիճակը փոխվի ի վնաս իրենց: Հաճախ տառապում են գերազանցիկի բարդույթով՝ ձգտելով միշտ եւ ամենուրեք հասնել հաղթանակի:

Չնայած առաջնորդելու ձգտմանը՝ բավականին փափուկ են եւ տնային: Սիրահարվելիս երբեք չեն կորցնում գլուխը, սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում եւ ջերմանալ երկրպագության շողերից:

Փոքր աչքեր

Նման մարդիկ խիստ կլանված են մանրուքներոով, եւ ոչինչ չի կարող վրիպել նրանց ուշադրությունից: Նրանք հայացքով կարծես սքանավորեն զրուցակցին, ուստի մի էլ փորձեք ինչ-որ բան թաքցնել նրանցից: Օժտված են երկաթյա կամքով եւ հանդարտ բարքով:

Նրանք ինքնամփոփ են, վերապրում են ամեն բան իրենց մեջ եւ երբեք իրենց զգացմունքների մասին չեն պատմում շրջապատի մարդկանց: Փոքր աչքերով մարդիկ կատաղի վիճողներ են եւ պաշտում են պնդել իրենց համոզմունքները բուռն վեճերում: Նրանք շատ ինքնավստահ են եւ մի կաթիլ չեն կասկածում, որ իրավացի են: Եթե նույնիսկ խանդում են, ապա որպեսզի զուգընկերոջը պահեն տոնուսի մեջ:

Կատվային աչքեր՝ վեր ձգվող անկյուններով

Այսպիսի աչքեր ունեցող մարդկանց բնավորության մեջ միահյուսված են համառությունը եւ մեծահոգությունը: Նրանք երբեք չեն խոստովանում իրենց սխալները եւ ցույց չեն տալիս իրենց թուլությունները: Եթե նրանց անձնական կյանքը հեռու է իդեալական լինելուց, ապա նրանք մինչեւ վերջ անզիջում կլինեն եւ կպայքարեն իրենց ընտանեկան երջանկության համար, ընդ որում՝ դա կանեն ոչ շատ ճիշտ եւ կոռեկտ եղանակներով: Եթե պատրաստվում եք կատվային աչքերով կնոջը լքել, ապա պատրաստ եղեք դաժան պայքարի, որը դուք, ամենայն հավանականությամբ, տանուլ կտաք:

Նրանք մեծ պրագմատիկներ եւ սկեպտիկներ են եւ հաճախ ընկնում են դեպրեսիայի մեջ: Արագորեն հրապուրվում են եւ արագորեն էլ հիասթափվում՝ մարդ լինի, թե գործ: Պաշտում են նոր ծանոթությունները եւ հաճախ քամահրում են հին ընկերներին:

Դուրս պրծած աչքեր

Նման աչքեր ունեցող մարդիկ կրում են իրենց մեջ, կարծես թե, անհամատեղելի հատկանիշներ, օրինակ, արկածախնդրություն եւ սթափ միտք, կրքոտություն եւ սառը դատողություն: Նրանք պաշտում են նորը եւ ատում են հնաբույրը: Եթե դուրս պրծած աչքերով մարդիկ ստիպված լինեն անել մեխանիկական աշխատանք, ապա կարող են նույնիսկ հիվանդանալ ձանձրույթից եւ միօրինակությունից, քանի որ նրանք հաճախ ընտրում են հենց ստեղծագործական մասնագիտություններ:

Նրանք մեծ սիրով են վերաբերվում իրենց ընկերներին եւ կարող են լավ հարաբերություն պահպանել նախկին սիրեկանի հետ: Հեշտորեն ծանոթություններ հաստատելով՝ նրանք երբեք չեն մոռանում հին ընկերներին: Նման մարդիկ արագ հրապուրվող են եւ միաժամանակ շատ հավատարիմ:

 

Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE