Թաթարստանի Կակլը Կուլ գյուղում Սաբանտույ տոնակատարության ժամանակ ուժեղ փոթորիկ է բռնկվել: Ուժեղ փոթորիկը գետնից վերև է բարձրացրել խաղահրապարակում տեղադրված բատուտը, որի վրա խաղում էին երեխաներ և շուռ տվել մի կողմ: Սկսվել է իրարանցում: Դեպքի մոտ կանգնած մարդիկ շտապել են երեխաների օգնությանը:

«Սարսափելի էր: Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն: Մարդկանց մոտ առաջացավ իրարանցում: Քամին վերև բարձրացրեց բատուտը, որտեղ խաղում էին երեխաները: Մենք չհասցրեցինք դուրս բերել երեխաներին, որոնց հետ էլ հենց շուռ եկավ բատուտը»,- այս մասին Lifenews գործակալության է հայտնել դեպքի ականատես Ֆանիա Իսլամովան:

Երեք երեխայի և երկու տարեցի, որոնք ստացել են լուրջ վնասվածքներ, տեղափոխել են Ուրուսինսկի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների խոսքերով՝ անհրաժեշտ օգնությունն արդեն ցուցաբերվել է: