Razm.info-ն գրում է. Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են 2018 թ. առաջին հրամանատարական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են նաև պլանային մարզումներ, պարապմունքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ զորավարժության նպատակը ղեկավարման մարմինների ունակությունների ամրապնդումը, ինչպես նաև «բանակի սպառազինությունը նոր համալրած զենքի և տեխնիկայի» հետ ծանոթացումն էր:
Հաղորդագրությունից պարզ չէ, թե նախ ինչ տեխնիկայի մասին է խոսքը, բացի այդ էլ՝ թե դրանք երբ են համալրել Նախիջևանի բանակի սպառազինությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։