Մեքսիկայում ռուսական ինքնաթիռի չվերթի ուշացումը կապ չունի հայերի հետ։ Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որեւէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ էլ, ՀՀ քաղաքացիներն են խնդիր ունեցել Մեքսիկայում։ «ՀՀ քաղաքացիները, Մոսկվայում ստանալով Մեքսիկայի մուտքի արտոնագրեր, մեկնել են Կանկուն, եւ որոնց, սակայն, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Ինչից հետո Մեքսիկայի միգրացիոն իշխանությունների կողմից որոշում է կայացվել նրանց վերադարձնել ժամանման երկիր, այսինքն՝ Ռուսաստան»,- ասվում է ԱԳՆ թվիթերյան էջում:
Նշենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, իբր «Ռոսիա» ավիաընկերության («Աէրոֆլոտ» խմբի մաս) օդանավը Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով չի կարողանում թռչել մեքսիկական Կանկուն քաղաքից ՀՀ չորս քաղաքացիների պատճառով: Մասնավորապես, նման տեղեկություն տարածել էր «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Կինտանա Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը գործակալությանը հայտնել էր, որ մոտ 500 ռուս զբոսաշրջիկ չի կարողանում թռչել հայրենիք «Ռոսիա» ավիաընկերության՝ ինքնաթիռի մեքսիկական Կանկուն քաղաքի օդանավակայանում կանգառի համար պարտքի պատճառով: Հյուպատոսի խոսքով՝ չվերթի ուղեւորներին 8 ժամ օդանավի սրահում սպասեցնելուց հետո իջեցրել են սպասասրահ: Ինչպես նշել է Վոլպերտը, ուղեւորներն օգնության համար դիմել են հյուպատոսություն եւ դեսպանատուն:
««Ռոսիա» ավիաընկերության ներկայաուցիչն էլ պնդել էր թե իրենք պարտքեր չունեն։