Խոյ. Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, և դուք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Այսօր օգտվեք ցանկացած հնարավորությունից՝ ինքներդ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար՝ լավ ֆիլմ դիտեք, կամ գնացեք զբոսանքի:
Ցուլ. Այսօր այդքան ցանկալի չէ գործարքներ կնքելը, հատկապես՝ խոշոր: Չմտածված գնումների հակվածությունը կհնագեցնի անտեղի ծախսերի: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան՝ կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել՝ դրանցից բոլորը չեն որ անմեղ ու դրական մղումներով են:
Երկվորյակներ. Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողությունները ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել:Մի մոռացեք այն խոստումների մասին, որ ժամանակին տվել են մտերիմները, պատասխանատու մոտեցեք ցանկացած ձեռնարկած գործին՝ լավատեսության և լրջության համադրությունը ձեզ շատ հմայիչ է դարձնում:
Խեցգետին. Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետարքքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ միանշանակ ուրախացնում են: Հաջող օր է գնումների համար՝ դուք զուր չեք վատնում փողը, ձեռք եք բերում միայն այն, ինչը իրոք անհրաժեշտ է: Շփվելով ավագ սերնդի ազգականների հետ, դուք օգտակար խորհուրդներ կստանաք:
Առյուծ. Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել՝ այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Ցանկալի չէ գնումներ կատարելը՝ դուք շատ եք գումար վատնում և ձեռք եք բերում բոլորովին անօգուտ, չնայած և՝ հրապուրիչ իրեր: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:
Կույս. Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ, ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար, շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:
Կշեռք. Մի կողմից՝ օրը վատը չէ, մյուս կողմից էլ՝ այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար՝ դուք նրանց վրա ամենալավ տպավորությունն եք թողնում: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեր հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ սպասել՝ պետք է զինվեք համբերությամբ:
Կարիճ. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները. Այդ թվում և՝ հեռվից եկած մարդկանց հետ: Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք՝ այն բարեհաճ կընդունվի:
Աղեղնավոր. Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք՝ օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է՝ աստղերն այսօր ձեր կողմն են: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում և՝ այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:
Այծեղջյուր. Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ ուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին եզ համար շատ թանկ էր: Եթե ուղևորվում եք հետավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության՝ վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:
Ջրհոս. Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:
Ձկներ. Օրը ինչպես երբեք հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել, այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ, իսկ իրենց կեսին գտած ներկայացուցիչները կարող են ինչ-որ նոր բան մտցնել իրենց համատեղ կյանքում, այն ավելի վառ դարձնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: