Ամերիկայի Այովա նահանգի ամենագեղեցիկ աղջիկ ճանաչվել է 23 ամյա Նիկոլ Քելին, ով ծնվել է առանց ձախ նախաբազուկի:

Նիկոլի խոսքերով՝ կյանքում նա ջանում է փորձել այն ամենը, ինչ հնարավոր է: Նա զբաղվել է բեյսբոլով, պարով, դեյվինգով:«Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ ես դառնալու եմ «գեղեցկության թագուհի», ապա ոչ մի դեպքում չէի հավատա»,- պատմել է աղջիկը:

Նիկոլը սովորել է Նեբրասկա նահանգի համալսարանում թատերական արվեստ և հուսով է՝ ապագայում աշխատել նաև Բրադվեյում:

Նա իր ներկայիս տիտղոսը ցանկանում է օգտագործել հանրության ուշադրությունը հաշմանդամների խնդիրների վրա գրավելու համար:

Այժմ Նիքոլ Քելին պետք է ներկայացնի իր նահանգը «Միսս Ամերիկա 2014»-ում, որը տեղի է ունենալու Նյու Ջերսի նահանգի Աթլանթիկ Սիթի քաղաքում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի պատմության մեջ առաջին անգամ «Միսս Ամերիկայի» համար պայքարում էր աուտիզմով տառապող աղջիկը` Մոնտանայից 18 ամյա Ալեքսիս Վայնմանը: 1994 թվականին մրցույթի հաղթող ճանաչվեց խուլ Հիսեր Վեյնսթոն Ալաբամա քաղաքի ներկայացուցիչը: Այս մասին գրում է Итар Тасс գործակալությունը: