Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը մեկնաբանել է «արքայական ակումբի»՝ Իսպանիայի Գավաթից դուրս մնալը: Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «սերուցքայինները» տանը պարտվել էին «Լեգանեսին» և դուրս մնացել հետագա պայքարից:

«Մեծ անակնկալ է: «Ռեալը» խաղադաշտ էր դուրս եկել չափազանց հանգիստ վիճակում, «Լեգանեսը» գերազանցեց նրանց ամեն ինչում: Մրցաշրջանը փրկելու միակ տարբերակը ՊՍԺ-ին անցնելն է:

Իսպանիայի Գավաթը հարգանքի արժանի է, և միշտ նախընտրում եմ դաշտ դուրս բերել հիմնական կազմը, սակայն վերջին շրջանում մոդայիկ է խաղալ երկրորդ կազմով»,- Միյատովիչի խոսքը մեջբերում է AS-ը: