Խոյ. Այսօր օրվա վրա լուրջ պլաններ կազմելու կարիք չկա: Միեւնույնն է լուրջ աշխատելու տրամադրված չեք ոչ դուք, ոչ ձեր շրջապատի մարդիկ: Խուսափեք նաեւ խոստումներ շռայլելուց, պարտքեր տալուց կամ պարտքով գումար վերցնելուց: Ընթացիկ գործերի հետ կապված կարող եք խորհրդակցել ավելի փորձառու գործընկերների հետ:
Ցուլ. Այսօր դուք պետք է դրսեւորեք ձեզ որպես լավ ստրատեգ: Սեփական կարծիքը պնդելուց զերծ մնացեք: Թույլ մի տվեք, միաժամանակ, որ ղեկավարությունը զրկի ձեզ սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունքից: Եթե մեքենա եք վարում, ապա ղեկին գտնված ժամանակ պահպանեցեք երթեւեկության կանոնները:
Երկվորյակ. Բարենպաստ ժամանակ է այն բանի համար, որպեսզի կարգավորեք այն խնդիրները, որոնք առնչվում են ձեր կենսաոճին, սննդակարգին եւ առողջությանը: Բարենպաստ ժամանակ է կորպորատիվ միջոցառումների այցելելու համար: Կարող եք զբաղվել նաեւ այնպիսի գործերով, որոնք ուշադրության կենտրոնացում են պահանջում:
Խեցգետին. Այսօր կարող եք իրականացնել այն ամենը, ինչ որ վաղուց եք ծրագրել, սակայն միշտ հետաձգել եք, ավելի լավ ժամանակների սպասելով: Սակայն այդուհանդերձ եթե զգում եք, որ ամեն բան չէ, որ ձեր պլանավորածի պես է ընթանում, ավելի ճիշտ կլինի միանգամից արագ տեմպով չանցնել գործի: Օրը հարմար է նաեւ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Եթե արդեն սիրելի անձնավորություն ունեք, ապա այսօր լավ ժամանակ է նրա հետ հաճելի ժամանակ անցկացնելու:
Առյուծ. Այսօր դուք լի եք եռանդով եւ հետաքրքիր գաղափարներով: Թեեւ օրվա ընթացքում երբեմն տրամադրության անկումներ լինում են, սակայն ընդհանուր առմամբ օրը վատ չի դասավորվի: Ձեր էներգիացն պարպեք այն գործերի վրա, որոնք ձեզ հոգեկան բավարարություն կպատճառեն:
Կույս. Եթե այսօր ձեզ մարդիկ նվերներ կտան, ապա մի վերցրեք, որովհետեւ շուտով այդ նվերներ փոխանցողները իրենք ձեզանից որոշակի ակնկալիքների հայտ կներկայացնեն: Օրը հարմար է տեղեկատվության հետ աշխատելու համար: Կարող եք փոքրիկ էքսպերիմենտներով նաեւ ստուգել շրջապատի հավատարմությունը ձեր հանդեպ:
Կշեռք. Օրը լի է տարբեր գայղթակղություններով եւ դուք դժվարությամբ կկարողանաք դիմակայել այդ գայթակղություններին: Այսօր այն օրն է, որ պետք է հեռավորություն պահպանել շրջապատից եւ մեկուսանալ: Կարելի է օրն անցկացնել ընթերցանությամբ կամ տնային գործերով զբաղվելով:
Կարիճ, Այսօր ձեզ պարզապես հակացուցված է ձեռքերը ծալած նստելը: Հաջողությունների կհասնեք ինչպես մասնագիտական գործունեության մեջ, այնպես էլ անձնական հարցերում: Հնարավոր են նաեւ ռոմանտիկ հրապուրանք, որը սակայն լուրջ սիրավեպի չի վերածվի:
Աղեղնավոր. Օրը բավական հակասական է: Մի կողմից կլինեք բավականին ակտիվ եւ եռանդուն, ձգտելով արդյունքների հասնել, մյուս կողմից կստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ձեզ կհիասթափեցնեն ու թեւաթափ կանեն: Տրամադրությունը պահպանելու համար պարզապես մեկուսացեք եւ օրն անցկացրեք միայնության մեջ:
Այեղջյուր. Օրը կանցնի հարթ եւ անվրդով ընթացքով: Կարող եք մի փոքր թուլանալ եւ զբաղվել վերականգնողական պրոցեդուրաներով, այցելել տարբեր ռեկրեացիոն միջոցառումների: Կարելի է նաեւ մեկօրյա ուղեւորություններ կատարել: Օդափոխությունը կնպաստի ձեր ինքնազգացողության բարելավմանը:
Ջրհոս. Այսօր դուք կարող եք որպես լավ ստրատեգ հանդես գալ եւ համոզել շրջապատին ձեր իրավացիության մասին: Այսօր շատ բաների կհասենք ավելի քիչ էներգիա ծախսելով, քան սովորաբար անում էիք: Եթե այսօր ինչ որ գնումներ եք նախատեսել, աշխատեք ամեն դեպքում հաշվի առնել ձեր բյուջետային հնարավորությունները: Երեկոյան կարելի է նաեւ դուրս գալ մաքուր օդի:
Ձկներ. Հարմար օր է մասնագիտական գործունեություն ծավելելու համար: Կարեւոր փաստաթղթերի ձեւակերպման եւ ստորագրման ընթացքում վատ չէր լինի իրավաբանների հետ խորհրդակցել: Օրը հարմար է նաեւ անձնական հարցեր կարգավորելու համար: Հնարավոր է նոր եւ բազմախոստում ռոմանտիկ ծանոթություններ: