Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին բնորոշ են առանձնահատուկ գծեր, որոնք նրանց առավել զգացմունքային են դարձնում։ Flytothesky.ru-ի հաղորդմամբ՝ նրանց մի մասն անսովոր ջերմ է, մյուս մասը՝ զուսպ, մի մասը չի կարող ապրել առանց երկրորդ կեսի, մյուսները նախընտրում են միայնակ լինել։

Կարիճ։ Կարիճներն ամենազգացմունքայինն ու ամենակրքոտն են։ Նրանք ձեզ համար դրախտ կստեղծեն։ Կերազեք, որ նրա հետ ճանապարհորդությունը երբեք չավարտվի։ Կարիճները բարդույթներ չունեն, նրանք կարողանում են առավելագույնս արտահայտել սեփական զգացմունքները։

Ձկներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դասական մտածողություն ունեն, նրանց վարքը կարող է հին ռոմանտիկ ֆիլմ հիշեցնել։ Ու թեև մարդիկ իրենց նախորդ դարերի կանանց կամ տղամարդկանց նման չեն պահում, Ձկները բավական գրավիչ են, ինչին դժվար է ընդդիմանալ։

Խոյ։ Կրքոտ, զգացմունքային սիրեկաններ են։ Այս հատկությունների շնորհիվ գրավում են մարդկանց և ստիպում կորցնել գլուխը։ Խոյերը սովորաբար թույլ են տալիս, որ ամեն բան իր հունով ընթանա։ Երբ նրանք թուլանում են և դադարում վերահսկել իրավիճակը, կարող են առավելագույնս արտահայտել զգացմունքները։

Առյուծ։ Առյուծները դաժան են, գերակայող, բայց յուրահատուկ ջերմություն ունեն։ Ուժեղ են, լի էներգիայով. հատկություններ, որոնք զուգընկերոջը խելքահան են անում։ Միևնույն ժամանակ՝ Առյուծներին հատուկ են նարցիսիզմի դրսևորումներ, որոնք չեզոքացնում են նրանց գրավչությունը։ Առյուծի էգոիզմը կարող է փչացնել ամեն բան։

Խեցգետին։ Խեցգետինները շատ զգացմունքային են, կրքոտ։ Միևնույն ժամանակ՝ նրանց հատուկ են տրամադրության անկումները, ինչը զուգընկերոջ մոտ կարող է «ամերիկյան ոլորանների» տպավորություն առաջացնել։ Խեցգետնի թերություններից մեկը նրա ամաչկոտությունն է, որը նրան պարբերաբար ստիպում է առանձնանալ։ Բայց դժվար է գտնել ավելի քնքուշ զուգընկերոջ։

Աղեղնավոր։ Բոլոր Աղեղնավորները սիրում են նոր հորիզոններ բացահայտել, ու թեև բավական զգացմունքային են, դժվար է դառնալ Աղեղնավորի միակ զուգընկերը։ Ձեզ վառ ռոմանտիկ պահեր են սպասվում, բայց սերն ամբողջ կյանքի համար կենդանակերպի այս նշանի համար չէ։ Զգույշ եղեք Աղեղնավորի հետ. ձեզ կարող են մնալ միայն տանջող հիշողություններ և կոտրված սիրտ։

Երկվորյակներ։ Երկվորյակները ջերմ են, ընկերասեր, նրանց հետ հարաբերությունները երկար են հիշվում։ Նրանք քնքուշ են, ուշադիր, միշտ ձգտում են ուրախացնել զուգընկերոջը. բայց միայն մինչև այն պահը, երբ համարեն, որ գտել են առավել հաջողակ և հեռանկարային տարբերակ։

Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ամենաստեղծագործն ու կրքոտը լինել, սակայն նրանց հատուկ է սեփականատիրության զգացումը։ Չափազանց կապվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների։ Կշեռքները պետք է կարողանան հավասարակշռություն գտնել մի կողմից՝ չափազանց ինքնավերահսկողության, մյուս կողմից անսահման նվիրվածության միջև։

Կույս։ Կույսերը մանրախնդիր են հարաբերություններում, նույնիսկ ամենափոքր երևույթները կարող են նրան ստիպել հրաժարվել մտադրություններից։ Բայց եթե կարողանաեք գրավել Կույսի սիրտը, նա կդառնա սիրող, քնքուշ՝ զուգընկերոջ կյանքը դարձնելով հրաշալի. բայց պայմանով, որ վերջինս ամեն բանում կարգապահ կլինի։

Ցուլ։ Ցուլի հետ սիրավեպը կարող է դառնալ ձեր կյանքի լավագույն իրադարձություններից կամ վատագույն որոշումներից մեկը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ նվիրված են, բայց անտանելի կամակոր, ինչը տարաձայնությունների պատճառ է դառնում։

Այծեղջյուր։ Այծեջյուրները դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները, քանի որ պետք է վստահ լինեն՝ ում հետ են պատրաստվում անցկացնել սեփական կյանքը։ Սա հաճախ հանգեցնում է սիրային հարաբերությունների ավարտի, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց սառը և զգույշ են պահում, ինչպես նաև՝ բարձր պահանջներ են ներկայացնում զուգընկերոջը։

Ջրհոս։ Ջրհոսներին չափազանց երկար ժամանակ է հարկավոր բացվելու, առավել ևս՝ որևէ մեկին վստահելու համար։ Նրանք չափազանց զուսպ բնավորություն ունեն, ինչի արդյունքում հայտնվել են ցանկի վերջին հորիզոնականում։ Ջրհոսներն ինտրավերտ են։

Նյութի աղբյուրը՝168.am