Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբինյոն կարծիք է հայտնել ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի՝ «արքայական ակումբ» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Կարծում եմ, որ Նեյմարը կկարողանար խաղալ Մադրիդում: Այդպիսի հավանականություն կա:

Սակայն բրազիլացին ունի 5 տարվա պայմանագիր ՊՍԺ-ի հետ, ուստի դժվար կլինի իրականացնել այդ տրանսֆերը»,- Ռոբինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: