«Զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, ես նորակոչիկների մոտից եմ վերադառնում, նրանք շատ բարձր տրամադրվածություն ունեն: Ես նկատում եմ, որ այսօր զինվորներն ավելի պատրաստ, գիտակցված են գնում բանակ:
Այսօրվա սերնդի մեջ հայրենասիրությունը պրակտիկորեն է դրսևորվում, ոչ թե խոսվում է, այլ գործով ապացուցում են: Այսօրվա սերունդը ավելի տոկուն է, ավելի պատրաստ, չեն տրտնջում, նվնվոցներ չկան»,-ասաց նա և նշեց, որ նախկինում նկատվող ընկճվածությունը, տղաների մոտ այժմ չկա: