Խոյ. Բարենպաստ ժամանակ է սիրային գործերով զբաղվելու համար: Եթե այսօր մասնագիտական գործունեությանն առնչվող հարցեր եք ցանկանում կարգավորել, ապա ավելի լավ է դա անել օրվա առաջին կեսին, իսկ մյուս մասը տրամադրել սիրային հարցերի կարգավորմանը: Այսօր ընկերների հետ հանդիպումները միայն դրական էմոցիաներ կպարգեւեն ձեզ:

Ցուլ. Ճակատագիրն այսօր հնարավորություն կտա ձեզ շտկել էր նյութական վիճակը: Ամենամոտ ապագայում, դուք, սակայն վերատեսության կենթարկեք այսօր կայացրած որոշումները եւ կգտնեք, որ դրանք ունեն թերություններ: Օրը հարմար է սեփական առողջությանը վերաբերող հարցերով զբաղվելու եւ բուժ-կանխարևգելիչ պորցեդուրաների այցելելու համար:

Երկվորյակ. Շրջադարձային ոչինչ այսօր տեղի չի ունենա այսօր: Մասնագիտական գործունեության ոլորտում ամեն բան կընթանա նախապես պլանավորված հունով: Եկամտի նոր աղբյուր հնարավոր է հայտնաբերեք, սակայն միանգամից մի ուրախացեք: Ամեն դեպքում զգուշավորություն պահպանելը ձեզ չի խանգարի: Բախումներից եւ վեճերից ճիշտ կլինի խուսափել այսօր:

Խեցգետին. Այսօր դժվարությամբ կկարողանաք լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք միշտ համարել եք ձեզ գաղափարակիցներ: Հնարավոր է, որ հարկ լինի հին ծանոթություններ եւ կապեր թարմացնել ընթացիկ հարցերը կարգավորելու համար:

Առյուծ. Այսօր ձեր մասնագիտական հետաքրքրությունները կարող են պարզապես խոչընդոտող հանգամանք դառնալ ձեզ հարազատ մարդկանց համար: Ուստի նախապես փորձեք հնարավորինս չեզոք դիրք գրավել, որպեսզի ավելորդ խոսակցությունների թիրախում չհայտնվեք:

Կույս. Օրը բարենպաստ կլինի հատկապես նշանի սիրահարված ներկայացուցիչների համար: Այսօր ամեն բան նորովի կսկսեք ընկալել, ինչը կօգնի հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Խենթությունները այսօր թույլատրելի են:

Կշեռք. Օրը որեւէ տհաճ անակնկալ չի մատուցի ձեզ: Շատ բան, որ այսօր նախատեսել եք, հնարավոր կլինի կյանքի կոչել: Օգնության կհասնեն ձեզ հարազատ եւ սիրելի մարդիկ: Խորհուրդ չի տրվում այսօր սպիտային խմիչքների ընդունումը: Եթե զգում եք, որ լիցքաթափվելու անհրաժեշտություն կա, ավելի լավ է զբաղվեք ներհայեցողական վարժանքներով:

Կարիճ. Այսօր ձեր զգայական ընկալունակությունը կլինի բավական բարձր, ինչի հետեւանքով դուք ամեն բան շատ սուր կընկալեք: Հատկապես զգույշ եղեք նոր ծանոթությունների հարցում: Մի վստահեք մարդկանց, որոնք ձեզ ոսկե սարեր կխոստանան:

Աղեղնավոր. Հանգամանքների դասավորությունը կօգնի, որպեսզի շատ արդյունքների հասնեք այսօր: Սակայն զուգահեռաբար կսրվի մրցակցությունն ու հակասությունները կոլեկտիվի ներսում: Նորություններն ու անակնկալ իրադարձությունները կստիպեն, որպեսզի մտնեք արագ արձագանքման ռեժիմի մեջ: Կնկատեք, որ շատ բաներ պարզապես թափթփված վիճակում է եւ հատել է անկառավարելիության սահմանը: Ընտրեք ամենակարեւոր գործերը եւ հերթականությամբ սկսեք դրանցով զբաղվել:

Այծեղջյուր. Ամեն բան սրտին մոտընդունելու կարիք չկա ամենեւին: Թեեւ հենց այսօր պետք է ամեն ինչին արձագանեք հանգիստ, սակայն կարծես թե նյարդերը տեղի են տալիս: Փորձեք հաճելի զբաղմունքներ գտնել ձեր համար եւ թուլանալ: Երեկոյան արդեն կլինեք մարտական վիճակում եւ կկարողանաք առաջ գնալու հետ կապված պլաններ կազմել:

Ջրհոս. Նոր նախաձեռնություններ սկսելուց պարզապես խուսափեք: Այսօր ձեր առաջ դրված խնդիրներն իրականացնելիս մանրուքների մեջ պարզապես մի մտեք: Հարմար օր է ամեն տեսակ բանակցություններ վարելու եւ գործնական հանդիպումներ ունենալու համար: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի կամ պարզապես գնալ որեւէ զվարճավայր:

Ձկներ. Հանգամանքները ձեր առաջ մեկ մի մեկ մյուս խնդիրներն են հարուցում: Այդ խնդիրների լուծման համար շատ ժամանակ եւ էներգիա կծախսեք: Օրն ավելի հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, որոնք սակայն թեթեւ սիրավեպի սահմանը չեն հատի: