Մարդկանց մեծ մասը համոզված է, որ հենց ցեցն է մեղավոր, որ հագուստի, գորգերի, մորթիների վրա առաջանումեն անցքեր: Բայց դա բացարձակ այդպես չէ: ցեցը չի ուտում հագուստը:
Ցեցն ապրում է նրա համար, որ ձվեր դնի և հետո սատկի: Մեր հագուստին պատճառվող ամբողջ վնասը նրա ձագերն են, այն ժամանակ, երբ դեռ թրթուռ են: Ցեցի ձվադրումից մեկ շաբաթ անց դրանք վերածվում են թրթուռների, որոնց միակ պահանջը ուտել և մեծանալն է:
Կարևոր խնդիրը հանդիսանում է այն,թե ինչպես անել, որ ցեցը չձվադրի մեր իրերի վրա: Նրանց դեմ հաբերը միայն վախեցնում են ցեցին, բայց արդեն դրված ձվերի համար վտանգ չեն ներկայացնում: