Սնահավատությունը սպորտում եւ սպորտային ֆանատիզմում շատ տարածված եւ հայտնի երեւույթ է. օրինակ, կան երկրպագուներ, որոնք կատեգորիկ չեն նայում իրենց սիրած թիմի խաղի վերջին 5 րոպեն։ Ոմանք պարտադիր նայում են խաղը իրենց սիրելի ակումբի մարզաշապիկով, ոմանք կրում են աքսեսուարներ, բայց այս բոլոր մարդկանց միավորում է այն միտքը, որ դա կօգնի իրենց սիրելի թիմին հաղթանակ տանել կայանալիք խաղում։
Ամբողջ հայ ազգը ոգեւորված էր Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու լուրով եւ կարծես թե էլ ավելի ոգեւորվեց, երբ նա լքեց այս թիմը՝ տեղափոխվելով Լոնդոնյան «Արսենալ»։
Menu.am-ը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի կպարզենք, թե ինչ պետք է ուտեն երկրպագուները, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը լավ խաղա։
2016թ․դեկտեմբերի 8-ին Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ «Զարյա Լուգանսկի» դեմ խաղում։
Այդ օրը 172 տոկոսով ավելի շատ է պատվիրվել պիցցա պրոշուտո, քան այլ օրերին
Խեցգետնի եւ գարեջրի վաճառքները կտրուկ աճել են 158,6 տոկոսով, հավի թեւիկներինը 149,1 տոկոսով։ Երկրպագուները նաեւ սովորական օրերից շատ պատվիրել են խոզի շաուրմա եւ տավարի քյաբաբ։
Մի քանի շաբաթ անց՝ դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «կարիճի հարվածով» գրավում է Սանդերլենդի դարպասը։
Այս դեպքում Menu.am-ից պատվերների վաճառքների աճի պատկերը հետեւյալն է․
«KFC»-ից 154,08% ավել պատվեր, քան այլ օրերին
«Բլեք Անգուսից» 150%
«Գիրոսից» եղել է՝ 146,1%
«Պանդոկ Երեւանից»՝ 140,8%
«Վասաբիից» 136,6%
2017թ․մայիսի 24-ին Հենրիխ Մխիթարյանը օգնեց իր թիմին հաղթել Եվրոպայի Լիգայում խփելով եզրափակչի 2 գնդակներից մեկը։
Այս օրը հայ ազգը թնդում էր ուրախությունից, եւ տոնում հաղթանակը նաեւ համեղ սեղանների շուրջ։ Սովորականից ավելի պատվիրվել էր չիզբուրգեր, հավի գիրոս, խոզի չալաղաջ, պիցցա պեպերոնի եւ տավարի քյաբաբ։
Մայիսի 24-ին գրանցվել է եւս մեկ հետաքրքիր վաճառքի աճ։ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ եզրափակչի օրը, կտրուկ աճել են նաեւ ծաղիկների պատվերները։ Երեւի հայ տղամարդիկ այնքան ոգեւորված էին եզրափակչի կապակցությամբ, որ որոշեցին ուրախացնել նաեւ իրենց սիրելիներին։
Ստացվում է, որ ըստ մեր փոքրիկ հետազոտության, եթե ցանկանում ենք տեսնել Հենրիխ Մխիթարյանի հաջող խաղը, պետք է պատվիրել հենց տավարի քյաբաբ, պիցցա, կամ գիրոս։ Վերոնշյալ ռեստորաններից պատվերներ կատարելը նույնպես կարող է Հենրիխին օգնել դառնալ գոլի հեղինակ։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am