Ամերիկայի ռազմական գործիչները սկսել են նոր «անտեսանելի մոտոցիկլետի» փորձարկումները: Ունիվերսալ մեքենան աշխատում է գրեթե առանց ձայնի և ջրի տակ 100 սմ խորության վրա:
Աշխատողները մոտոցիկլետի անունը դրել են MMX և այն մշակվել է Zero Motorcycles կազմակերպության կողմից: Մոտոցիկլետը շատ դժվար է նկատել գիշերները, քանի որ այն ունի բարձր անցանելիություն, անձայն է և կարող է աշխատել անգամ ջրի տակ մեկ մետր խորության վրա:
Բացի այս ամենին մոտոցիկլետի վրա տեղադրված են նաև ինֆրակարմիր լույսեր գիշերային տեսանելիության համակարգերի հետ միասին, ինչպես նաև առանց բանալիի արագ միացման համակարգ: MMX լիցքավորման համակարգը կազմված է երկու մարտկոցները, որոնք ապահովում են անդադար աշխատանք առանց լիցքավորման երկու ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դրանք կարող են փոխվել ակնթարթորեն:
«Մենք շատ հետաքրքիր փորձ ստացանք` աշխատելով այս ծրագրի վրա: Ռազմականները ցանկանում էին ստանալ ունիկալ և անհրաժեշտ որկի մոտոցիկլետ: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել աշխատել ռազմական գործիչների հետ:
MMX օգտագործվելու է բացառապես ռազմական գործիչների կողմից և հնարավոր չէ վաճառել քաղաքացիների: Այս մասին հաղորդում է RT-ն: