Մոսկվայում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել: Մարդիկ դժվարությամբ են ճեղքում ահռելի ձնակույտերը: Քաղաքային իշխանությունները փորձում են փողոցները մաքրել, հայտնում են հսկայական խցանումների, չեղարկված չվերթների եւ օդանավակայաններում արգելափակված ուղեւորների, նաեւ մեծ թվով տապալված ծառերի մասին, հայտնում է kratko-news.com-ը:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը վերջեն 60 տարում չէր եղել: Տեղական իշխանությունների կարծիքով՝ դա տեղի է ունենում 100 տարին մեկ: Ներկայումս Մոսկվայի կենտրոնական հատվածներում ջերմաստիճանը զրոյից բարձր է, դա արկտկական ցուրտ չէ, բայց մարդիկ ջանքեր են գործադրում փողոցներով տեղաշարժվելու համար:
Շատ վայրերում ձյան ծանրությունից ծառեր են տապալվել: