«168 ժամ» թերթը գրում է. «ԱՊՀ տարածքում, հազվադեպ արտակարգ բացառությամբ (ինչպես, օրինակ, 1999 թվականի վերջին՝ Բորիս Ելցինի դեպքում), առաջին դեմքի ընտրության ժամկետի տեղափոխությունը սովորաբար մտնում է հենց այդ դեմքի պլանների մեջ` ժամանակ առ ժամանակ ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոնք հայտնի են միայն իրեն: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ներկայումս ժամանակն արագ է սլանում, իրադարձությունները զարգանում են նույնպես արագ` Թուրքիան պատերազմում է քրդերի հետ, և այլն, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Ուստի աշնանը գուցե ընդհանրապես ընտրությունների ժամանակ չլինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է անվտանգության և քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխությանը:
Տրոֆիմչուկը գտնում է, որ Ադրբեջանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի Հայաստանում նախատեսվող փոփոխությունների հետ՝ չհաշված տեղեկատվական ֆոնը և Ադրբեջանում հայաստանյան զարգացումների նկատմամբ բարձր ուշադրությունը:
«Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության փոխանցումից անմիջապես հետո, իրավասությունների փոխանցման ժամանակ այդ սպառնալիքը գուցե աշխատեր»,- ասել է Տրոֆիմչուկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում