Խոյ. Այսօր դուք կկարողանաք ձեզ դրսեւորել հմուտ դիվանագետ եւ կկարողանաք համոզել մարդկանց ձեր իրավացիության մեջ: Շատ բան կտրվի ձեզ շատ ավելի դյուրին, քան կարծում եք: Ինչ որ լուրջ գնումներ կատարելու ցանկություն եթե ունենաք, ապա մի հապաղեք, սակայն եւ պետք չէ խոշոր ծախսերի գնալը:
Ցուլ. Օրը հարմար է ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլ անձնական հարցեր կարգավորելու տեսանկյունից: Հարմար օր է նոր ծանոթությունների համար, իսկ եթե արդեն կա սիրելի անձնավորություն, այսօր կարող եք ժամանակն օգտագործել հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:
Երկվորյակ. Աշխատավայրում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնց հաղթահարումը հեշտ չի լինի: Սակայն այս առնչությամբ մտահոգվելու կարիք չկա: Խորհուրդ չի տրվում ղեկավարության հետ վեճերի բռնվելը: Հարմար ժամանակահատված է ընկերների հետ կարճատեւ ուղեւորությունների մեկնելու համար:
Խեցգետին. Այսօր դուք ծանր խոսակցությունների թիրախում կհայտնվեք միայն այն պատճառով, որ նույնիսկ երկրորդական աննշան հարցերում կպնդեք ձերը եւ վեճեր կհարուցեք: Եթե նույնիսկ ողջ օրվա ընթացքում պահպանեք լարվածությունը, միեւնույնն է աշխատեք զսպվածություն պահպանել:
Առյուծ. Այսօր կարող եք ցանկացած նոր նախաձեռնություն սկսել: Օրը հարմար է նաեւ նոր գիտելիքներ ստանալու եւ ինքնակրթության համար: Արկածախնդրություններից ցանկալի է, որ զերծ մնաք: Եթե այս փուլում ինչ որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա, նախ իմացեք թե ինչով եք օգնելու` տգեղ դրության մեջ չհայտնվելու համար:
Կույս. Հարմար ժամանակ է կատարված աշխատանքի արդյունքներից օգտվելու համար: Հնարավոր է հին ընկերներն այսօր դիմեն ձեզ հետաքրքիր գործնական առաջարկներով: Ամեն դեպքում ցանկացած առաջարկ ճիշտ է նախ ուսումնասիրելը, հետո միայն ընդունելը կամ մերժելը: Երեկոյան կարող եք ինչ որ միջոցառման գնալ:
Կշեռք. Այսօր որեւէ բացասական փոփոխություններ տեղի չեն ունենա: Կզբաղվեք ընթացիկ գործերով, նաեւ ցանկություն կունենաք նորերը սկսելու: Ցանկալի է հին պարտքերը մարել: Շփման շրջանակն ընդլայնելու համար հարմար ժամանակ չէ:
Կարիճ. Օրը այնքան էլ բարենպաստ չէ հարաբերություններ պարզելու եւ վիճելի հարցեր քննարկելու համար: Օրը կլինի հաջողակ ստեղծագործական աշխատանքի համար: Հնարավոր է նոր ծանություն, որը ընդամենը կավարտվի թեթեւ հրապուրանքով:
Աղեղնավոր. Այն, ինչի հույս որ ունեք,այսօր կիրականանա մասնակիորեն: Ղեկավարության հետ ամենեւին կարիք չկա վիճաբանելու, հատկապես իրավահարաբերություններ պարզելու: Այսօր կգնահատվի ձեր խելքը, ոչ թե հագուկապը:
Այծեղջյուր. Նոր ծանոթների հետ շփվելիս պահպանեք զգուշավորություն: Հնարավոր է, որ անցանկալի մարդկանց բերեք ձեր շրջապատ: Լավ մտածեք սիրտը այլոց առաջ բացելուց առաջ: Սիրելի անձնավորության հետ վեճերը խրախուսելի չեն:
Ջրհոս. Այսօր դուք հատկապես պոռթկուն եք եւ այդ իսկ պատճառով որեւէ լուրջ խոսակցությոն մի ունեցեք հարաբերությունները մարդկանց եւ հատկապես սիրելիի հետ չլարելու համար: Բացի այդ պոռթկունությունը խանգարում է, որ լինեք անաչառ եւ ամբողջապես տեսնեք այն, ինչ կատարվում է: Մնացյալ հարցերում օրը բավականին հաջող է:
Ձկներ. Օրը հագեցած կլինի տարբեր գայթակղություններով: Հստակ կողմնորոշվեք, թե ինչ կարող եք այսօր դուք ձեզ թույլ տալ, եւ ինչը` ոչ: Միանգամից երկու աթոռի նստել չեք կարող, քանի որ դա միայն հատկապես խորագետ մարդկանց է հաջողվում, իսկ ձեր մոտ խորագիտության ակնհայտ պակաս կա: Պատրաստ եղեք ընտրություն կատարելու: