Transfermarkt-ը ներկայացրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացված լավագույն տեղափոխությունների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ»:
Հիշեցնենք, որ նորամուտը ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում 29-ամյա հայ ֆուտբոլիստը նշել է երեք գոլային փոխանցումով: