ԽՈՅ

Խոյը կլուծի: Ցանկացած խնդիր: Եվ միանգամից: Ինքնուրույն: Հպարտորեն: Լուռ:

ՑՈՒԼ

Ցուլը կլուծի խնդիրը: Հետո բոլորին կպատմի: Բոլորին: Որպեսզի ապահովագրված լինի, նաեւ թերթում կգրի: Որպեսզի վստահաբար բոլորն իմանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները կկիսեն խնդիրը: Կփորձեն ամբողջը Խոյին տալ, բայց եթե Խոյը չհամաձայնի, կգտնվի որեւէ Աղեղնավոր:

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետինը նախապես լաց կլինի, եւ որպեսզի լռի, ինչ-որ մեկն իր ուսերին կվերցնի խնդիրն ու կսրբի Խեցգետնի արցունքները: Եթե ոչ ոք դա չանի, Խեցգետինն ինքնուրույն կհաղթահարի խնդիրը: Եվ հասկանալի չէ, թե ինչ կարիք կար այդքան արտասվելու:

ԱՌՅՈՒԾ

Առյուծը ժողով կգումարի: Բայց խնդիրն ինքնուրույն կլուծի: Կխոնարհվի, կվերցնի ծաղիկները, ինքնագիր կթողնի եւ կհեռանա:

ԿՈՒՅՍ

Կույսը կտխրի: Հատկապես եթե չի ծրագրել այդ խնդիրը: Կույսը կմտածի, լուծում կգտնի: Կլուծի: Եզրակացություն կանի:

ԿՇԵՌՔ

Կշեռքները կկշռեն խնդիրը: Եվս մեկ անգամ կկշռեն: Կհանգեն եզրակացության, որ շատ է եւ կբարդեն ուրիշի ուսերին, ասենք՝ Առյուծի կամ Խոյի: Եթե փորձեն բարդել Կույսի ուսերին, անմիջապես պատասխան կստանան. Կույսերի մոտ խնդիրները ծրագրված են:

ԿԱՐԻՃ

Կարիճը կուսումնասիրի: Ուրախ-զվարթ կասի՝ «այս ինչ էլ խնդիր է» եւ անտեսի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորը կտխրի: Հետո կզվարթանա: Հետո երկար կծիծաղի իր վրա, խնդրի վրա, կհիշի, թե ինչ խնդիրներ է ունեցել կյանքում, շրջապատում բոլորին կպատմի եւ կմոռանա: Եթե խնդիրն ինքն իրեն չլուծվի, այն, հավանաբար, ստիպված կլինի լուծել ինչ-որ Առյուծ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրը շտապում է արագորեն հրաժարվել խնդրից՝ հայտարարելով, որ չի ուզում: 90% դեպքերում սա, չգիտես ինչպես, աշխատում է: Եթե, ամեն դեպքում, չի ստացվում, Այծեղջյուրը խնդիրը լուծում է լավագույն տարբերակով: Բայց անպայման ուրիշի հաշվին:

ՋՐՀՈՍ

Ջրհոսը կսկսի ուրախությամբ ուսումնասիրել այն: Հետք գիրք կգրի: Եթե նման խնդիր նախկինում նույնպես ունեցել է, կձանձրանա եւ կսկսի Երկվորյակների փնտրել: Խնդիրը դրանով չի լուծվի, բայց ավելի ուրախ կանցնի:

ՁՈՒԿ

Ի տարբերություն Խեցգետինների՝ Ձկները լուռ են արտասվում: Այդ պատճառով խնդիրները նրանց մոտ հավերժ են: Նրանք ինքնուրույն են լուծում խնդիրները, ոչ ոք նրանց չի օգնում, նրանք նույնպես դա չեն սպասում:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE