Բելգիական Շարլերուա քաղաքում մասնավոր ինքնաթիռ է վայր ընկել: Մահացել է 5 մարդ: Գրում է Reuters կայքը:
Cessna ինքնաթիռի թռիչքից հետո մեխանիկական խափանումներ են տեղի ունեցել: Ինքնաթիռը փորձել է վերդառնալ օդանավակայան, սակայն ընկել է թռիչքի և վայրէջքի համար նախատեսված ուղու մոտ:
Արդյունքում մահացել են երկու մեծ և երեք երեխա:
Վթարի պատճառները սկսել են հետաքննել: