Կենդանակերպի նշանների մի մասն առատաձեռն է, մյուսներն առանձնանում են ժլատությամբ: Elle.ru-ն ներկայացրել է ամենաժլատներին:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գլխավորում են ցանկը: Նրանք պատրաստ են ժամանակ սպանել ավելի էժան ապրանք գտնելու համար, նույնիսկ, եթե տարբերությունն աննշան է: Այծեղջյուրին նաև թվում է, թե բոլորը փորձում են խաբել իրեն: Այդ պատճառով նա երբեմն չափազանց կասկածամիտ է:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում գումար ծախսել մյուսների համար, բայց պատրաստ են իրենց համար մեծ գումար ծախսել: Իհարկե, հնարավոր է Կույսից գումար խնդրել. նա հեշտությամբ է խաբվում քծնանքին: Միայն հաշվի առեք, որ Կույսը կհիշի, թե որքան գումար է ծախսել, և գումարը ետ կպահանջի:
Խեցգետին: Խեցգետինները պրակտիկ են, զուսպ: Նրանք գումար չեն ծախսում անիմաստ բաների վրա:
Ցուլ: Յուրահատուկ մարդիկ են: Փորձում են ապրել մյուսների հաշվին՝ հաշվելով իրենց գումարը: Բայց երբ Ցուլերն իմանում են, որ իսկապես ֆինանսական խնդիրներ ունեք, մոռանում են իրենց ժլատության մասին և օգնության հասնում:
Ձկներ: Ձկները գումարային հարցերում կախված են տրամադրությունից: Դրական տրամադրվածության դեպքում նրանք հեշտությամբ են գումար ծախսում, բայց վատ տրամադրվածության դեպքում կարող եք նրանցից ոչինչ չսպասել:
Երկվորյակներ: Երկվորյակների պահվածքը հանրության շրջանում և նեղ շրջապատում տարբեր է: Եթե ցանկանում եք, որ Երկվորյակը ֆինանսական զիջումներ անի, բանակցություններ վարեք այլ մարդկանց ներկայությամբ. այդ դեպքում կստանաք ձեր ուզածը:
Կարիճ: Կարիճները գումարը ծախսում են ոչ թե իրենց, այլ մյուսների համար: Ավելի ճիշտ, իրենց համար՝ տպավորություն գործելու նպատակով: Եթե հարկավոր է առատաձեռն թվալ, Կարիճը գումարը չի խնայի: Ընդհանրապես գումարը Կարիճի համար հոգեկան հանգստության հարց է. նա առանց գումարի սկսում է նյարդայնանալ:
Կշեռք: Կշեռքները հեշտությամբ են ծախսում գումարը… միայն, եթե այն իրենցը չէ: Իսկ գումարը վերադարձնելու մասին Կշեռքը մտածում է միայն առավոտյան:
Խոյ: Խոյերը կարող են շատ գումար ծախսել, բայց երբ դա իսկապես հարկավոր է: Նա առատաձեռն է այնքան, որքան իսկապես տեղին է:
Առյուծ: Առյուծները սիրում են գեղեցկություն և հարստություն: Բայց նրանց առատաձեռնությունն ընտրողական է և վերաբերում է միայն մտերիմներին: Մյուսների համար Առյուծը ժլատ է:
Ջրհոս: Ջրհոսը ներդրում է կատարում առանց հետին մտքի: Նա ուրախանում է՝ մյուսներին օգնելով: Միայն թե մի քանի խնդիր կա: Ջրհոսը նյութական բարիքներից ազատվելիս կորցնում է առողջ դատողությունը, իսկ նրա առատաձեռնությունից կարող են օգտվել անարժան մարդիկ:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առատաձեռն են: Շատ դժվար է նրան կանգնեցնել ուրիշներին օգնելու ճանապարհին: Աղեղնավորի մեծահոգությունը սահմաններ չունի: Մարդկանց օգնելով՝ նա երախտագիտություն է ստանում: Նրան հենց դա է հարկավոր: Աղեղնավորին դուր է գալիս լավը լինելը:
Նյութի աղբյուրը՝ 168.am