Տարեմուտի ամենահամեղ և զվարճանքներով լի տոնը՝ Բարեկենդանը, ճանապարհին է՜․․․
Թոնիր Հարսանեկան Գյուղը, համագործակցությամբ Մեգերյան Կարպետի, Տոնացույց ավանդական տոների և կենցաղային ծեսերի թանգարանի և Կաթիլ խմբի, ներկայացնում է․

ԲԱՐԵԿԵՆԴԱ՜Ն

Ծրագրում․
- Համեղագույն կերուխում Մեգերյան Կարպետում,
- Ավանդական երգեր, պարեր և խաղեր,
- ինտերակտիվ և թեմատիկ բեմադրություններ Տոնացույց կենտրոնի կատարմամբ,
- և վերջու՜մ՝ ԿԱԹԻԼ խու՜մբ․․․

Քաջալերում ենք կրել ազգային հագուստ, դիմակներ, կերպարներ հայկական հեքիաթներից՝ ամբողջությամբ ընկղմվելու Բարեկենդանի ուրախ մթնոլորտի մեջ։
Նշենք, սակայն, որ սա պարտադիր պայման չէ։

Տոմսերը՝
0-4 տարեկան՝ անվճար,
5-15 տարեկան՝ 3,000 ֏,
16 և ավելի՝ 7,000 ֏։

Ամրագրման համար՝ զանգահարեք 077999137։

 

Ի դեպ, եթե որոշել եք ձիով շարժվել, ապա շտապեք․ մինչև ձին մե՜կ-երկու՜-երե՜ք-չո՜րս․․ մյուսները՝ մե՛կ-երկու, մեկ-երկու․․ և տոմսեր այլևս չե՜ն մնա :)
Բաց մի թողեք Թոնիր Հարսանեկան Գյուղի համն ու հոտն այս անգամ՝ Մեգերյան Կարպետում։

Մանրամասներ՝ https://www.facebook.com/tonirwedding/