Խոյ. Այսօր ամենից խելամիտը կլինի զբաղվել այն գործերով, որոնք ձեզ հատկապես հետաքրքիր են: Հակառակ պարագայում դուք մեծ աշխատանք կկատարեք, սակայն թե արդյունքը չեք տեսնի, եւ թե ներքին բավարարվածություն չեք ունենա: Ընդհանուր առմամբ օրը վատ չի դասավորվում եւ գոնե անձնական կյանքում դժգոհելու առիթներ չեքունենա:
Ցուլ. Այսօր պետք է թարմացնեք որոշ տեղեկություններ եւ արդեն առկա խնդիրներին նայեք նորովի: Միայն այդ կերպ կկարողանաք գտնել լուծումներ արդեն եղած եւ բավականին ձգձված խնդիրների նկատմամբ: Լավ օր է նոր ծանոթությունների ու ռոմանտիկ հանդիպումների համար: Փորձեք ուրիշներին խորհուրդներ տալուց պահպանել պատշաճության կանոնները: Մնացյալ հարցերում օրը խոստանում է լինել դրական:
Երկվորյակ. Գործարքներ կնքելուց հեռու մնացեք: Նոր նախագծեր եւ այսօր պետք չէ սկսելը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Եթե կա հնարավորություն, ապա ձեր պարտականություններն այսօր փորձեք թեթեւացնել թե աշխատավայրում եւ թե տանը: Ցանկացած ազատ ակնթարթն օգտագործեցեք հանգստի եւ կազդուրման համար:
Խեցգետին. Նոր գործեր սկսելը, գործնական թղթերի վավերացումը, անշարժ գույքին առնչվող փաստաթղթերի վավերացումը դեռեւս թողեք մի կողմ: Փորձեցեք ավելի բարեհամբույր լինել շրջապատի մարդկանց նկատմամբ: Աշխատեք շատ բաներ այսօր չլսելու եւ չտեսնելու տալ, որպեսզի խուսափեք հիասթափությունից ու վիրավորվելու առիթներից:
Առյուծ. Այսօր դուք ձեզ կզգաք կոտրված եւ բոլորովին ցանկություն չեք ունենա աշխատելու: Անտեղի է ինքներդ ձեզ ստիպելու բոլոր փորձերը: Միեւնույնն է, շուտով կհամոզվեք, որ ուժերը լքել են ձեզ ու կզգաք ձեզ սպառված, ինչպես քամված կիտրոն: Հոգ չէ, զբաղվեցեք ինքներդ ձեզանով: Ուժերի վերականգնումն ու կազդուրիչ պրոցեդուրաներն այսօր ամենից կարեւորն են ձեզ համար:
Կույս. Փոքրիկ թյուրիմացությունները այսօր պարզապես անտեսեք:Շատ հարցերի անդրադառնալու համար պարզապես ժամանակ էլ չեք ունենա: Այսօր կարեւոր է հատկապես սիրելի անձնավորությանը ժամանակ հատկացնելը: Ի դեպ, դա կարող է լինել նաեւ նոր ծանոթացած մարդը:
Կշեռք. Բախումներից խուսափեք, վեճերից` նույնպես: Այսօր վեճերում եւ բախումներում դուք միշտ պարտվողն եք լինելու: Ավելի սպասողական կեցվածք որդեգրեցեք:Եթե փորձեք ինչ որ բան պահանջել հարազատներից, ապա կարող եք կտրուկ մերժում ստանաք:
Կարիճ. Այսօր ձեզ համար ոչ միայն թույլատրելի է, այլ նաեւ նույնիսկ հորդորելի է մի կողմ դնելը սեփական ցանկություններն ու ընդհանուրի շահերով առաջնորդվելը:Ներքին ձայնը կառաջնորդի ձեզ ճիշտ ուղղությամբ եւ եթե կզգաք, թե ինչ պետք է անեք:
Աղեղնավոր. Երբ որոշումներ կայացնեք, հարկ է, որ ունենաք վստահություն, որ իրավացի եք: Զգուշավորությամբ վերաբերվեցեք ձեզ տրված այլոց խորհուրդներին: Ամեն դեպքում մի մոռացեք, որ նրանք միայն դիտում են այն, ինչ դուք ապրում եք: Չի բացառվում, որ շատերը խոսեն նաեւ իրենց շահը հետապնդելով: Նոր նախաձեռնությունների համար հիանալի ժամանակամիջոց է: Կարող եք նաեւ տան կահավորմամբ զբաղվել:
Այծեղջյուր. Եթե ամեն բան այնպես չընթանա, ինչպես ցանկանում էիք, ապա ամենեւին էլ մի հուսահատվեք: Լուրջ տհաճությունների առաջ չեք կանգնի: Հարազատների հետ հարաբերություններում խորամանկելու կարիք չկա: Ավելի լավ է լինեք մինչեւ վերջ անկեղծ ու բաց հարազատների հետ հարաբերություններում:
Ջրհոս. Նոր շփումներով եւ ծանոթություններով հագեցած ժամանակաշրջան է սկսվում ձեզ համար: Փորձեք բացառել ձեր կյանքից շահամոլության ամեն մի դրսեւորում:Օրվա ընթացքում կարող եք պլանավորել հանդիպումներ, բանակցություններ, գործնական կարեւոր հանդիպումներ:
Ձկներ. Հարազատներին` կամա կամ ակամա արտահայտած կարծիքներով, մի վիրավորեք, կամ մի արեք այնպիսի բաներ, որ նրանք իրենց վատ զգան: Գործընկերների հանդեպ եղեք հատկապես զգույշ: Մի վստահեք նոր նոր ձեր շրջապատ մուտք գործած մարդկանց: Սիրելիի հետ հարաբերություններում եւս պահպանեք պատշաճություն` ավելորդ լարվածությունից խուսափելու համար: