Ահա, բռնվե՛ց, ուզո՞ւմ եք իմանալ, թե Քիմ Քարդաշյանն ինչ տեսք ուներ 17 տարեկանում։ Ահա Ձեզ նրա լուսանկարը։ Այս անգամ ոչ թե 37-ամյա հեռուստաաստղն է իր Instagram-ում հրապարակել լուսանկարը, այլ նրա մայրը՝ Քրիս Ջեները, որն իր միկրոբլոգի բաժանորդների (19 մլն մարդ) դատին է ներկայացրել ահա այս լուսանկարը։
«Հայացք 1997-ին։ Լավագույն հիշողությունները»,- մակագրել է լուսանկարը Քրիսը։
Մեկնաբանություններում, ճիշտ է, Քրիս Ջեների բաժանորդները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե ինչպես է Քիմը փոխվել այս տարիների ընթացքում, ու սկսել են հաշվել պլաստիկ վիրահատությունների քանակը, որոնց հայուհին ենթարկվել է այդ ժամանակից ի վեր։