Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի սկզբում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրեց նիստի քարտուղարին՝կողմերից ովքեր են ներկա: Նիստի քարտուղարը զեկուցեց դատարչանին, որ կողմերից ներկա չեն տուժող Պարույր Հայրիկյանը, ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: Ամբաստանյալների բացակայությունը հիմնավորվում էր այն բանով, որ ամբաստանյալ Պողոսյանն ունի շաքարային դիաբեդ հիվանդություն, և, ելնելով այս հանգամանքից դատավոր Պողոսյանը հայտնել է իր համաձայնությունը մյուս ամբաստանյալների ներկա չգտվելու մասին, քանի որ ըստ քրեական օրենսդրության՝՝ կողմերից մեկի բացակայության դեպքում չի կարող կայանալ դատական նիստը:
Դատավոր Պողոսյանը ներկայացրեց բժշկական տեղեկանքը, որում փաստվում էր ամբաստանյալ Պողոսյանի՝ դատական նիստին գտնվել չկարողանալը: Նախագահողի հայտարարությունից հետո դատախազ Ա.Ամիրզադյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնեց դատարանին, որ քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը, չկա ներկայացված դիմում, ըստ որի վերջինս բուժզննում է անցնում: Իր խոսքում դատախազը նշեց, որ կարելի է ենթադրել, թե Պողոսյանը նախապես մտադրված չի եղել մասնակցելու դատական քննության նիստին, ինչից ելնելով՝ ամբաստանյալը նաև չի ընդունում այն դեղահաբերը, որոնք նշանակված են իր նրա լավ ինքնազգացողությունը պահպանելու համար: Դատախազը նաև ավելացրեց, որ դրանք պարզապես դեղահաբեր են, ոչ թե ներարկիչներ, և ամբաստանյալը դրանք ընդունելու դժվարության առաջ չէր կանգնի: Սակայն դատավոր Պողոսյանը հայտարարեց, որ այդ պահին նրանք չեն կարող որևէ բան փոխել և դրան կանդրադառնան հաջորդ նիստին: Դատաքննության հաջորդ նիստը կկայանա սույն թվականի հունիսի 17-ին, ժամը 12:00-ին: