Խոյ. Այսօր բարենպաստ օր է ռոմանտիկ ծանոթությունների եւ հանդիպումների համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք նոր սիրավեպի սկիզբ կարող են դնել: Միեւնույն ժամանակ ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ: Խուսափեք պարտքերից:
Ցուլ. Հաճելի շատ հոգսեր այսօր կզբաղեցնեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Նոր եւ հետաքրքիր առաջարկներ կարող է ստանաք, որոնց հարկ է, որ ուշադրություն դարձնեք: Զբաղվեք այն գործերով, որոնք կբերեն ձեր դիրքերի ամրացմանը, սակայն նաեւ ժամանակ հատկացրեք ընկերների հետ շփման համար:
Երկվորյակ. Կարեւոր գործերը ճիշտ է այսօր հետաձգել: Այսօր դուք հնարավոր է շատ հարցերում լինեք կողմնակալ եւ չկարողանաք ճիշտ պատկերացում կազմել, կամ ճիշտ որոշումներ կայացնել: Կարեւոր է խուսափել բացասական էմոցիաներից: Հարազատ մարդկանց խորհուրդները կարող է օգնեն ձեզ հետագա անելիքները պլանավորելու հարցում:
Խեցգետին. Օրը էմոցիոնալ առումով բավական թեժ է: Եթե ավելի վաղ մարդկանց հասցված վիրավորանքները չկարողանաք այսօր հարթել, ապա գոնե սեփական վարքագիծը հսկողության տակ պահեք: Այդ կերպ գոնե կխուսափեք նոր կոնֆլիկտներից եւ ձեր վարկանիշն էլ չի տուժի:
Առյուծ. Հնարավոր է խոչընդոտների միողջ շարք առաջանա ձեր առաջ, որի հաղթահարումը լինի բավական բարդ: Զերծ մնացեք չարության որեւէ դրսեւորումից եւ ագրեսիայի ցուցաբերումից: Հենց որ կորցնեք ինքնատիրապետումը, ապա միանգամից կզգաք, որ շրջապատը կդադարի ձեզ հասկանալ:
Կույս. Հնարավոր է փոքր վեճ ունենաք սիրելի անձնավորության կամ ընտանիքի ավագ անդամների հետ: Սա սկզբունքային վեճ չէ, այլ ուղղակի մեկմեկու լսելու ցանկության բացակայությունից ծնված բախում: Կփորձեն ձեր սիրտը շահել ջերմ խոսքերով կամ նվերներով, սակայն ապարդյուն` կմնաք անդրդվելի:
Կշեռք. Օրը բարենպաստ է զվարճալի միջոցառումների այցելության համար: Կարող եք նաեւ զբաղվել թեթեւ գործերով, ոչ շատ բարդ բանակցություններով: Կարող եք երեկոյան հյուր գնալ: Հիշեք սակայն, որ երբեք չպետք է ձեր տեսակետը պնդել այսօր` դիմացինին չվիրավորելու համար:
Կարիճ. Այսօր դուք ձեզ կպահեք որպես պոռթկուն եւ էմոցիոնալ մարդ, դրանով խնդիրներ ստեղծելով ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի նկատմամբ: Եղեք զգույշ նոր ծանոթների հետ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի անդամների վրա: Երեկոյան կարող եք պարզապես մնալ տանը եւ ժամանակ անցկացնել տնեցիների հետ:
Աղեղնավոր. Ձգտեք այնպես անել, որ առօրյա կյանքում ավելի շատ լինի լավատեսությունը: Իհարկե սխալվելու հնարավորություն կա, սակայն դուք ժամանակին կնկատեք եւ կուղղեք դրանք, այնպես որ ոչ մեկին վնաս չի լինի դրանից: Սիրելի մարդկանց մի վիրավորեք ձեր րոպեական պոռթկումների պատճառով:
Այծեղջյուր. Այսօր դուք էներգիայի պակաս չեք զգա: Կլինեք ուշադրության կենտրոնում` շրջապատված ջերմությամբ եւ սիրով: Սակայն նաեւ որպես մագնիս այսօր կձգեք դեպի ձեզ տարբեր բախտախնդիրների: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ֆիզիկական վարժություններ կատարելուն եւ առողջությանը:
Ջրհոս. Ակտիվ գործողություններով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Աշխատավայրում մթնոլորտը եւ ղեկավարների հետ հարաբերությունները կլինեն ավելի ազատ, իսկ հանձնարարությունները` ավելի հետաքրքիր: Հաջող կանցնեն բանակցությունները, գործնական հանդիպումները եւ փաստաթղթերի վավերացումը: Խուսափեք բացասական էմոցիաներից եւ ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատներին:
Ձկներ. Խնայեք ուժերը եւ խուսափեք սթերսային իրավիճակներից: Կարելի է մասնագիտական առաջխաղացման հետ կապված պլաններ կազմել: Հնարավոր է ունենաք բավական հետաքրքիր գաղափարներ, որոնք նաեւ եկամուտներ կարող են բերել ձեզ: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների համար: