Այսօր՝ մարտի 3-ին, մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից հաստատեցին այդ տեղեկությունը՝ հավելելով, որ Ասոյանը մահացել է ինֆարկտից, աշխատավայրում, հիվանդանոցի ընդունարանի դիմաց։
Արա Ասոյանը 65 տարեկան էր։