Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունը 1։2 հաշվով։ 2002-ից հետո առաջին անգամ «Արսենալը» կրեց 4 անընդմեջ պարտություն։
«Մենք պասիվ ու հոգնած էինք, ունեինք մոտիվացիայի պակաս, սակայն լավ պատասխանեցինք երկրորդ խաղակեսում։ Բարդ է վերականգնվել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո։ Մեզ մոտ բարդ շրջան է։
Շատ բարդ կլինի առաջնությունն ավարտել լավագույն քառյակում․ դա տեսականորեն անհնար է։ Դրա համար պետք է անհաջող հանես գա ոչ թե մեկ թիմ, այլ՝ 2։ Այժմ մենք անհանգստացած ենք նրանով, թե ինչպես դարձյալ սկսենք հաղթել։
Իմ կարիերայում առաջին անգամ է տեղի ունենում նման բան (4 անընդմեջ պարտություն)։ Դա բարդ է, սակայն ես ունեմ փորձ ու ցանկություն, որպեսզի շտկեմ իրավիճակը։ Մենք պետք է աջակցենք միմյանց եւ կենտրոնանանք, քանի որ այլ տարբերակ չկա։
«Միլանի» դեմ խաղից առաջ պետք է վերականգնվել ֆիզիկապես ու հոգեբանորեն։ Նախորդ խաղում մենք մեծ ուժեր էինք ծախսել, ինչն այսօր երեւաց դաշտում»,- ֆրանսիացի մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Բրայթոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 83 րոպե։ Լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 45 միավորով մնաց 6-րդ տեղում։