Մարտի 4-ին Ani Plaza Hotel-ում կայացավ ArmMod Fashion & Image Studio-ի <<Մայրիկ և Դուստր>> նորաձևության ցուցադրությունը:
Մինչ ցուցադրությունը հայտարարված էր աննախադեպ ակցիա` մայրիկները գնելով հագուստ իրենց համար, փոքրիկինը նվեր էին ստանում անվճար, ինչպես նաև եզակի հնարավորություն ստանում մասնակցելու ցուցադրությանը: Իսկ մասնակիցներից մի քանիսը հանդես էին գալիս իրենց քույրիկների և պրոֆեսիոնալ մոդելներ` Նարե Զաքարյանի, Անի Սարգսյանի, Նաիրա Գրիգի և Լիանա Իսրաելյանի հետ: Մասնակիցների թվում էր նաև գեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր հրաշք աղջիկների հետ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ArmMod Fashion & Image Studio-ի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ ցուցադրությունը որպես գեղեցիկ շոու ներկայացնելուց բացի, ուներ շատ կարևոր նպատակ, այն է` ցույց տալ բոլորին, որ հայ մայրիկները ամենագեղեցիկն են ու ամենաոճայինը և պետք չէ խուսափել լինել ուշադրության կենտրոնում անկախ տարիքից և կարգավիճակից: ,,ԿԻնը ցանկացած տարիքում է գեղեցիկ, ինչը և մենք ապացուցեցինք : Մեր մասնակից մայրիկները հիանալի էին նայվում մեր շատ սիրելի պրոֆեսիոնալ մոդելների կողքին,, ավելացրեց նա:
Իսկ ճանաչված մոդել Նարե Զաքարյանը, ով ստուդիոյի գովազդային բաժնի պատասխանատուն է հավելեց, որ ինչպես 2 տարվա ընթացքում ArmMod Fashion նախագիծը կոտրել է շատ կարծրատիպեր ոլորտում, այդ նույն ոգով շարունակում է և ահա այս ցուցադրությունը ևս մեկ ապացույցն էր , որի ժամանակ հայ մայրիկները իրենց բալիկների հետ էին պոդիում բարձրացել , ինչը շատ հուզիչ էր, գեղեցիկ և իհարկե տարբերվող:
Նշենք նաև, որ ArmMod Fashion & Image Studio-ն համագործակցում է 12 հայկական բրենդների հետ` Narre’z, JenA, BalMari, Just Mila, Maru, Enaya, Janet, Manumood, Liatom, Anna Arakelyan, West Wind, Shuis, Aco by Astghik Safaryan , որոնցից ցուցադրությանը մասնակցեցին`
Narre’z – Նարե Բաբայան
JenA – Ժենյա Ասատրյան
BalMari – Մարինե Բալասանյան
Just Mila - Միլա Կարապետյան
Enaya – Գայանե Բաղդասարյան
Manumood - Անուշ Մկրտչյան
Shuis - Շուշաննա Իսպիրյան
Մինչ ցուցադրությունը սկսելը, հյուրերը վայելեցին գեղեցիկ համերգային ծրագիր` սիրված փոքրիկ երգիչ- երգչուհիների մասնակցությամբ` Էրիկ Զաքյան, Վիկտորյա Բալբուչակյան ,Անահիտ Առաքելյանը, Էլեն Գալուստյան, Էլեն Իսունց, ՆԱՏԱԼԻ, ԱԼՎԻՆԱ:
Իսկ ցուցադրությունը վարեց գեղեցկուհի հաղորդավարուհի , երգչուհի և պարուհի Մեգին:
Միջոցառումը անցկացվում էր ,,Նվերների Աշխարհ,, ցուցահանդեսի շրջանակներում:
Լուսանկարները` Հայկ Ալեքսանյանի Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=34049&l=am