Անգլիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Բրայթոնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Արսենալում» ներթիմային մթնոլորտը լարված է:

Բրիտանական The Sun-ը գրում է, որ խաղից հետո թիմակիցները հանդերձարանում քննադատել են Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին եւ Շկոդրան Մուստաֆիին: Հայ եւ գերմանացի կիսապաշտպաններին, մասնավորապես, քննադատել են թույլ մրցելույթի, գրոհների ժամանակ կրեատիվ որոշումների եւ սրության պակասի համար:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ հույս ունի շտկել դրությունը: Ֆրանսիացի մասնագետը մտադիր չէ հրաժարական ներկայացնել: