Երեւանի կենտրոնական փողոցներում այսօր օրվա երկրորդ կեսից խցանումներ են: Թե ինչի հետ է կապված մեքենաների կուտակումները փողոցներում, NEWS.am-ը փորձեց ճշտել ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից: Մեզ հետ զրույցում ՃՈ պետի տեղակալը նշեց՝ ի տարբերություն այլ օրերի, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթեւեկությունն այսօր ինտենսիվ է, խցանումների պատճառ կարող է լինել նաեւ Մաշտոցի պողոտայի թունելի փակ լինելը:
«Քաղաքի կենտրոնական մասերում են խցանումները՝ կապված երթեւեկող տրանսպորտային միջոցների քանակից, նաեւ Մարտի 8 է վաղը, այսօր աշխատանքային ժամը գուցե որոշ տեղերում մի քիչ շուտ է ավարտվել եւ ինտենսիվ է երթեւեկությունն այս ժամին: Նաեւ ազդեցություն ունի Մաշտոցի պողոտայի թունելի փակ լինելը, որտեղ այժմ աշխատանքներ են կատարվում»,-ասաց նա:
ՃՈ պետի տեղակալի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում խցանումներն արագ վերացնելու ուղղությամբ:


