«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի համագործակցության հեռանկարների մասին.

«Արդյոք կարո՞ղ են Օզիլն ու Մխիթարյանը խաղալ միասին. դա, իհարկե, հնարավոր է:


Դա կախված է այսպես կոչված «10 համարների» կոնկրետ գործողություններից: Ֆուտբոլում շատ պատմություններ կան, երբ «10 համարները» խաղացել են միասին: Ժամանակը ցույց է տվել, որ լավագույն ֆուտբոլիստներն ունակ են դրան»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Sports Mole»-ը:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» կմրցի «Միլանի» հետ: Հանդիպումները կկայանան մարտի 8-ին և 15-ին: Առաջին խաղը տեղի կունենա Միլանում: