Խոյ. Հիմա ծախսերի ժամանակը չէ: Սակայն եթե այնուհանդերձ, որոշել եք որեւէ գնում կատարել, ապա նախ խորհրդակցեք հարազատների հետ, ում վստահում եք: Իսկ առհասարակ, փոխանակ փողերը քամուն տալուն, ավելի լավ է վերահաշվարկ կատարեք ձեր բյուջեում:
Ցուլ. Ռիսկի դիմելը, անկախ նրանից, թե գործնական կյանքում է, թե անձնական, հակացուցված է ձեզ այսօր: Կանգ առեք, նայեք շուրջը գտնվող մարդկանց: Չի բացառվում, որ ձեր շրջապատում կլինեն մարդիկ, ովքեր չարակամ են, սակայն թաքցնում են դա: Փորձեք աստիճանաբար մաքրել ձեր շրջապատը նման մարդկանցից:
Երկվորյակ. Հիշեք, որ ավելորդ նախաձեռնողականությունն այսօր պատժվում է: Ձեր խնդիրն է պահպանել ձեր դիրքերը այն վիճակում, ինչ կա այս պահին: Հետագա վերելք այս փուլում գոնե չի լինի: Այսօր հարաբերություններ պարզելու ժամանակը չէ: Օրվա ընթացքում եղեք ավելի լսող, քան` խոսող:
Խեցգետին. Հիասթափությունը, որը կզգաք այսօր բավականին ծանր ապրումներով կուղեկցի: Դուք չեք գտնի այն աջակցությունը, որը ակնկալում էիք: Ավելին, այսօր կարժանանաք քննադատության: Տխրելու կարիք չկա: Ամեն ինչ, ինչ որ այսօր կատարվում է, ընդունեցեք որպես դաս: Զգույշ եղեք ալկոհոլի չարաշահման հարցում:
Առյուծ. Հնարավոր է այսօր դուք ստիպված լինեք ընտրելու սեւի եւ սպիտակի միջեւ: Եթե այսօր տատանվեք եւ առաջին քայլը չանեք, ապա շատ կայացված որոշումներ ստիպված կլինեք հետաձգել: Օրը դրական կլինի միայն անձնական կյանքի համար:
Կույս. Օրը վիթխարի ծախսեր կպահանջի: Ամեն ինչին վերաբերվեք որպես կյանքի քննություն, որը պետք է հանձնեք: Ազատ ժամերին փորձեք զբաղվել հաճելի գործով, որը կօգնի ձեզ թուլանալ եւ մոռանալ օրվա հոգսերը:
Կշեռք. Օրը հաջող կլինի հատկապես սիրային հարցերում: Շատ շուտով դրական փոփոխությունները ինքներդ էլ կզգաք: Իհարկե դա չի նշանակում, թե նոր սիրավեպ կսկսեք, սակայն արդեն առկա հարաբերություններում կնկատվի ջերմացում: Մնացյալ հարցերում օրը կանցնի ներդաշնակ:
Կարիճ. Փորձությունների եւ գայթակղությունների շրջան է սպասվում ձեզ: Շատ բան կախված կլինի հենց ձեզանից: Որեւէ մեկին օգնության դիմելու կարիք չկա: Հիշեք, որ ամեն բան այսօր ինքներդ եք անելու:
Աղեղնավոր. Հնարավոր է, որ մասնագիտական գործունեության ոլորտում փոփոխություններ տեղի ունենան: Հող նախապատրաստեք այդ փոփոխությունների համար` անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով: Սիրային հարցերում այսօր կարող է ձեզ մոտ երկրորդ շնչառություն բացվի: Ինչ որ մեկը գուցե այսօր գտնի իր սերը:
Այծեղջյուր. Օրը լցված է ունայնությամբ: Դուք դա կզգաք հենց առաջին ժամերից: Գործեր շատ կունենաք, սակայն ողջ օրվա ընթացքում դատարկության զգացումը կհետեւի ձեզ: Այսօր միայն պետք է խուսափեք ղեկավարության հետ հանդիպումներից:
Ջրհոս. Օրը անցնում է բավական լավ եւ կարող եք ապագայի հետ կապված պլաններ կազմել եւ դաշնակիցներ ընտրել` դրանք իրականացնելու համար: Աշխատանքում փորձեք պահպանել մինչ այս ունեցած արտադրողականությունը: Կարող եք զբաղվել նաեւ տան կահույքի վերադասավորությամբ, որը ձեզ թարմության զգացում կհաղորդի:
Ձկներ. Կարելի է զբաղվել կարեւոր փաստաթղթերի ստորագրմամբ, անշարժ գույքի կամ մեքենայի առք ու վաճառքի ձեւակերպմամբ: Հաջող կանցնեն նաեւ գործնական հանդիպումներն ու բանակցությունները: