Կան մարդիկ, ովքեր կարող են հեշտությամբ բաց թողնել սիրելիին և այլևս չհիշել նրան, բայց կան նաև այնպիսիք, ովքեր առաջին իսկ հանդիպումից հետո սկսում են ծրագրել համատեղ կյանքը: Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 5 նշաններին, ովքեր արագորեն կապվում են զուգընկերոջ հետ:
Երկվորյակներ: Երկվորյակները հեշտությամբ կապվում են նրանց հետ, ում հավանում են: Կարող են անսահման սիրել և զուգընկերոջը հոգատարությամբ շրջապատել: Սիրում են զուգընկերոջ հետ նոր բան փորձել՝ նրա հետ ավելի մտերմանալու համար: Տարվելու և մտերմանալու համար Երկվորյակներին երկար ժամանակ հարկավոր չէ:
Խեցգետին: Անկախ որևէ բանից՝ Խեցգետինները կառչում են ընտրյալից, հեշտությամբ կապվում նրա հետ: Պոտենցիալ զուգընկերոջ հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում ծրագրում են ամուսնությունը նրա հետ: Խեցգետիններին դուր են գալիս հարաբերությունները, երբ զույգը չի կարողանում առանց միմյանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամուր հարաբերություններ կառուցել, բայց բաժանման դեպքում կարող է երկար ժամանակ պահանջվել՝ այն հաղթահարելու համար:
Կույս: Կույսերը հաջող հարաբերությունների կարիք ունեն, այդ պատճառով էլ ներդնում են բոլոր ջանքերը՝ դրանք կառուցելու համար: Նրանք նվիրված են, ուշադիր, հետևում են, որ զուգընկերը ևս անհրաժեշտ ջանքեր գործադրի հարաբերությունների համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկեղծորեն հոգ են տանում զուգընկերոջ մասին:
Ջրհոս: Ջրհոսները հարաբերություններում կայունություն են սիրում, նրանք ցանկանում են իրենց կողքին հուսալի զուգընկերոջ տեսնել: Երբ նրանք կապվում են զուգընկերոջ հետ, նրանից առաջին հերթին՝ ուշադրություն են պահանջում: Նա հարաբերությունների զարգացման համար մեծ էներգիա, ջանք է ներդնում, զուգընկերոջը ժամանակ հատկացնում և նույնը նրանից պահանջում:
Ձկներ: Արագ են կապվում: Նրանք հասկանում են ռիսկը, որը կրում է զգացմունքային կապվածությունը, բայց զուգընկերոջը սեր և ուշադրություն նվիրելու կարիք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են մտերմանալ մարդկանց հետ, ամուր հարաբերություններ կառուցել՝ առաջարկելով էմոցիոնալ աջակցություն: Նրանք սենտիմենտալ են, կարող են կապվել նույնիսկ անծանոթի հետ: Երբեմն անծանոթի հետ ընդամենը տեսողական կոնտակտը բավական է սիրահարվելու համար:
Նյութի աղբյուրը՝ 168.am