Խոյ. Բացասական իրադարձությունները, որոնք կարող են տրամադրություն փչացնել, չպետք է ի հայտ գան: Փորձեք ձեր կյանքը լցնել հաճելի տպավորություններով եւ դրական էմոցիաներով: Նշանի որոշ ներկայացուցիչների տրամադրությունը կբարձրանա ընկերների կամ սիրելի մարդու հետ հանդիպելով:Ոմանք էլ կուրախանան գնումների մեկնելով:
Ցուլ. Հարմար ժամանակահատված է գործողությունների դիմելու համար: Որքան շատ դուք աշխատեք այս փուլում, այնքան ավելի մեծ օգուտներ կստանաք ապագայում: Նույնը կարելի է ասել նաեւ մտերիմ մարդու հետ հարաբերությունների մասին: Նշանի միայնակ ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն իրենց սիրուն:
Երկվորյակ. Բարենպաստ ժամանակ է հատկապես ձեռներեցությամբ զբաղվելու համար: Ամենից կարեւորն այն է, որ դուք չվախենաք էքսպերիմենտներից: Եթե նույնիսկ սխալներ թույլ տաք, որեւէ լուրջ հետեւանք այն չի ունենա: Կարեւոր է, որ պահպանեք զգոնություն եւ շուտ շտկեք սխալները:
Խեցգետին. Եթե դուք որոշել եք, որ լիակատար երջանկության համար ձեզ չի բավականացնում միայն սերը, ապա այսօր հենց այն օրն է, որ հնարավորություն ունեք ոչ միայն նոր հարաբերություններ սկսելու, այլ գտնելու ձեր իսկական սիրուն: Ոչ քիչ հաճելի էմոցիաներ կապրեք օրվա ընթացքում:
Առյուծ. Հարմար ժամանակ է ինքնարտահայտման համար: Միայն թե մի փորձեք ինքնահաստատվել հարազատ եւ սիրելի մարդկանց հաշվին: Մոտ ապագայում պարզապես հեռու մնացեք խոշոր ծախսերից, մեծագումար գնումներից, որքան էլ, որ դա լինի տխրեցնող լինի:
Կույս. Մոտակա ժամանակներս ձեր աշխատանում կարող են առաջ գալ լուրջ դժվարություններ: Կստեղծվիմի տպավորություն, թե դուք երկու կրակի արանքում եք: Արդեն այսօր նահանջի ռազմավարություն մշակեցեք: Կարող եք հույս դնել մտերիմների օգնության վրա: Օրը հարմար է ընտանեկան հարցերը քննարկելու համար:
Կշեռք. Օրը դժվար թե հնարավոր լինի համարել ճակատագրական: Փորձեք ինքներդ բազմազանություն մտցնել ձեր օրվա մեջ, ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ ազատ ժամերին այնպիսի զբաղմունք գտնելով, որոնք կթոթափեն ձեր հոգնածությունը: Որոշակի դանդաղկոտությունը գործնական ոլորտում ամենեւին չի խանգարի եւ չի հարվածի ձեր շահերին:
Կարիճ. Սեփական պրոբլեմները այլոց վզին փաթաթելու կարիք չկա: Միեւնույնն է, այն ինչ ձեզ է բաժին ընկել ճակատագրով, դուք եք իրականացնելու: Իհարկե, չի բացառվում, որ որոշակի օգնություն ստանաք ընկերներից, սակայն դրանք ավելի շատ կլինեն քաղաքավարական ժեստեր, քան ռեալ աջակցություն:
Աղեղնավոր. Զերծ մնացեք բացասական էմոցիաների արտահայտումից: Հատկապես ուշադիր եղեք, որ ձեր բացասական էներգետիկան չտարածվի մյուսների վրա, որ ձեր շրջապատում են: Մինչ զգացմունքներին ազատություն տալը, մտածեք, թե ինչի կարող եք հասնել եւ արդյոք ձեռքբերումներն արժեք ծախսված նյարդերին: Ձեր էներգիան ուղղորդեցեք ստեղծագործական գործեր կատարելուն:
Այծեղջյուր. Բարենպաստ ժամանակ է հետագա գործողությունները եւ անելիքները պլանավորելու համար: Թեեւ մի փոքր անհամբեր եք, սակայն անհամբերությամբ պայմանավորված սխալները կանցնեն անհետեւանք, քանի որ առանձնապես մեծ սխալներ չեն: Հատկապես ուշադիր եղեք սիրելի անձնավորության հետ հարաբերություններում:
Ջրհոս. Լի եք ստեղծագործական եռանդով եւ ներուժով: Շատ բան, որ պլանավորել եք այսօր, կկարողանաք կյանքի կոչել: Միայն այն դեպքում, եթե հետեւողականորեն գործեք, կկարողանաք արդյունքի հասնել:
Ձկներ. Այսօր այն օրն է, երբ կարող եք գործնական ակտիվություն ցուցաբերել: Սակայն սրանով հանդերձ, մի կորցրեք ողջամտությունը եւ դատողականությունը: Դժվարությունները կարող են առաջանալ հապճեպ կայացրած որոշումների հետեւանքով: Սահմանափակեք շփումները այն մարդկանց հետ, որոնց քիչ եք ծանոթ: