Խոյ. Մասնագիտական գործունեությա ոլորտում ողջունելի են նոր եւ անսպասելի որոշումները, թարմ հայացքը հին խնդիրների հանդեպ: Դյուրությամբ կկարողանաք հաղթահարել այն խնդիրները, որոնք նախկինում համարել եք չափազանց բարդ լուծելի: Օրը հարմար է ֆինանսական գործարքներ իրականացնելու եւ նոր նախագծեր սկսելու համար:

Ցուլ. Այս շրջանը նման է քննության, եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես կհանձնեք քննությունը, ըստ այդմ էլ կձեւավորվի ձեր ապագան:Խուսափեք կտրուկ փոփոխություններից, լինի դա աշխատավայրում, թե անձնական կյանքում: Խուսափեք այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, որոնց սիրում եք:

Երկվորյակ. Կտրուկ փոփոխություններ ձեր կյանքում այս ընթացքում չի նախատեսվում: Հնարավոր է ունենաք հետաքրքիր նոր գաղափարներ, որոնց կյանքի կոչումը կարող է ձեզ նաեւ հավելյալ եկամուտներ ապահովել: Սիրելիի հետ հարաբերությունները կարող են ընթանալ բավական հետաքրքիր զարգացումներով: Փորձեք որեւէ հարցում չզրկել ձեզ:

Խեցգետին. Օրը բարենպաստ է շատ առումներով: Այսօր տքնաջան կաշխատեք եւ լավ արդյունքներ կունենաք: Եթե ցանկանում եք օրը դառնա անմոռաց նաեւ անձնական կյանքում, նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցրեք: Հարմար օր է գնումներ կատարելու համար:

Առյուծ. Դուք կարող եք ցանկացած ընկերական խմբի շունչն ու հոգին դառնալ եւ ձեր լավատեսությամբ լիցքավորել դրական էներգիայով ձեր շրջապատի մարդկանց: Հնարավոր են նոր ծանոթություններ, նոր սիրավեպի սկիզբ: Չեն բացառվում նաեւ բարձրաստիճան անձանց հետ ծանոթությունները:

Կույս. Այս պահին ձեր կյանքում բավական անհաջող փուլ է ընթանում: Ձեր ճանապարհին կարող են ի հայտ գալ մի շարք խոչընդոտներ, որոնց հաղթահարումը կլինի բավական բարդ: Ինչ էլ որ լինի, այս փուլում զերծ մնացեք ագրեսիվ ցանկացած պահվածքից: Հենց որ կորցնեք ինքնատիրապետումը, անմիջապես կզգաք, թե ինչպես է ձեր շուրջը լարվում մթնոլորտը:

Կշեռք. Դժվար թե այսօր օրը կարելի լինի համարել հանգիստ: Իրադարձությունների շրջապտույտը կառնի ձեզ իր հորձանքի մեջ եւ արդեն օրվա վերջում կզգաք, որ սպառված եք քամված լիմոնի պես: Կարեւորը այն է, որ ձեռքերը ծալած չնստեք: Մասնագիտական հարցերում հնարավոր են նոր ու հետաքրքիր հեռանկարներ բացվել ձեր առաջ:

Կարիճ. Այսօր ինչ որ մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Նույնիսկ եթե ցանկություն չեք ունենա օգնելու, այնուհանդերձ ուժ գտեք ձեր մեջ` խնդրանքը չմերժելու համար: Կարող եք մերժել միայն գումարային խնդրանքները:

Աղեղնավոր. Այսօր պլանավորեք այն գործերը, որոնք առանձնապես շտապողականություն չեն պահանջում: Հնարավոր է կարիք կա ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սակայն դուք ամեն անգամ հետաձգում եք դրանք, վախենալով ինչոր մեկի շահերը վնասել: Այսօր անվարան կերպով կարող եք այդ հարցերին անդրադառնալ:

Այծեղջյուր. Նոր գործեր միսկսեք: Դուք դեռ չեք հասունացել այնքան, որ կարողանաք նոր գործեր սկսել: Եթե որեւէ նախաձեռնություն իրոք ձերն է, ապա այժմ եթե հետաձգեք էլ միեւնույնն է չեք կորցնի որպես բիզնես հետաքրքրություն ունեցող ձեռնարկ եւ ապագայում էլ կկարողանաք կյանքի կոչել:

Ջրհոս. Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք կարող են ձեր համար կասկածելի թվալ, կամ վանող: Մի կարծեք, թե կարող եք լինել ավելի խորամանկ քան նրանք: Մեծ է խաբեության մեջ ընկնելու հավանականությունը: Հնարավոր է պարզապես ցանկանում են ձեզ շահագործել:

Ձկներ. Այսօր դուք կարող եք հայտնվել մի այնպիսի վիճակում, երբ անկարող կլինեք իրատեսականորեն գնահատելու իրադրությունը: Այն ամենը, ինչն այսօր ձեզ կառաջարկվի, վերաբերվեք սկեպտիկորեն: