Եվա Ռիվասը այցելել է Տիմատիի բուրգերային ճաշարանը: Երգչուհին իր Instagram-ում հրապարակել է նկար, որում երեւում է, ինչպես է նա նկարվել երեք սեւամորթ տղամարդկանց հետ:

 

«Հայաստանից բարեկամների հետ Տիմատիին հյուր էի գնացել: Նրանք մտածեցին, որ ես մետիս եմ եւ ինձ անվանեցին Քույր(ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանված են -խմբ.), - գրել է Եվան:

Հիշեցնենք, որ օրերս առաջ Ռիվասն արխիվային հոլովակ էր հրապարակել իր Instagram-ում, որտեղ հարցազրույցի ժամանակ խոսում է հայ աղջիկների մեծամասնության պահվածքի մասին.

«Հայուհիները իբրեւ թե համեստ են, իսկ իրականում նրանք պատրանք են ստեղծում, թե համեստ են: Նրանք վախենում են, թե ոչ ոք չի ամուսնանա նրանց հետ»,- ասում է Ռիվասը:


Նըութի աղբըուրը՝ NEWS.am