Օրինակ, վերցնենք, եթե մենք միայն դեղատոմսով ենք հակաբիոտիկներ նշանակում, բնականաբար բժիշկը պետք է ունենա իրավական հիմք, պետք է ունենա անալիզի պատասխան: Այդ քննությունները, դրանք մեծ մասամբ բակտերոլոգիական քննություններն են, այսինքն՝ մեզի ցանքս, սերմի ցանքս, արտազատուկի ցանքս և այլն, որ հասկանանք ինչ ինֆեկցիա է մեջը, որը որ պետության կողմից երաշխավորված ցանկի մեջ չի մտնում, դա դժվարամատչելի հետազոտություն է,
բնակչության որոշ մասին դա հասանելի է լինում, ինչ-որ կարգ կամ ինչ-որ արտոնություն և այլն,իսկ որոշ մասը ստիպված է վճարել, դրա համար մենք ուզում ենք, որ հակաբիոտիկները գնան միայն դեղատոմսով, ապա պետք է պարտադիր և անվճար պետության կողմից երաշխավորված հետազոտությունների մեջ ներառենք նաև բակտերոլոգիական քննությունը, որովհետև դա է միայն մեզ պատասխան տալի, թե ինչ հակաբիոտիկ է ճիշտ նշանակել այս դեպքում:
Մանրամասը՝ տեսանյութում