Տարիներ շարունակ հանրությանը ներկայացնում են նոր զինվորական տեխնիկաներով զինվելու մասին լուրեր, տարիներ շարունակ կազմակերպում են տարբեր զորավարժություններ ու ներկայացնում են իբր գնված տեխնիկաների ցուցադրությունը, սակայն գործնականում կիրառում են , իրենց բառերով ասած, խաղալիք տեխնիկաներ։
Օրեր առաջ հայկական բանակի կողմից խոցվեց հերթական ԱԹՍ-ը , որը նկարահանումներ էր կատարում հայկական դիրքերի տարածքում։ Ադրբեջանական կողմը պատասխանեց, որ դա խաղալիքների խանութից գնած սարք է, որը հնարավոր է իրենց կողմից օգտագործվել է Նովրուզի տոնի կապակցությամբ նկարահանումներ կատարելու համար։ Թե Նովրուզի տոնը և հայկական դիրքերը իրար հետ ինչ կապ ունեն ու թե իրականում ով էր նկարահանում այդ սարքով մնաց գաղտնիք, բայց այդ պատասխանը հերթական ցնդաբանությունն է, որը կարող էր տարածել Հասանովին պատկանող կազմակերպությունը, թող համարվի դա ՊՆ։
Փաստորեն իրականում օգտագործվում է էժանագին սարքեր, որպեսզի ձախողման դեպքում հեշտ լինի դա հերքելը, իբր՝ մենք հո էժան ԱԹՍ չէինք ուղարկի, հաստատ գյուղացիք են նկարահանումներ անում կամ հայերն են գնացել խաղալիքի խանութից գնել։
Դե իսկ իրականում գնված լուրջ տեխնիկաները նախատեսված են այլ վայրերում սևով վաճառվելու ու այլ երկրների դեմ օգտագործվելու համար։ Ադրբեջանի ռազմական պահեստները ամբողջությամբ վերածվել են Զենք-զինամթերիք EXPO վաճառքի սրահների։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան