Միշա Գալուստյանն օրերս օգնել է Օլգա Բուզովային գովազդել նրա ապրանքանիշը, իսկ հիմա աստղերը որոշել են իրենց բաժանորդներին շքեղ մեքենա նվիրել։

«Վերջերս ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ եմ, ու իմ սերը այս նոր Toyota Camry-ն է։ Ու մենք Միշայի ու մեր @tvoya_vesna 2018 ընկերների հետ ձեզնից մեկնումեկին կնվիրենք երազանքի մեքենան։ Իսկ եթե հաղթողին մեքենա պետք չլինի, մենք նրա հաշվին կփոխանցենք 1 մլն ռուբլի։


Լավ ենք մտածել, չէ՞։ Բայց սա դեռ ամենը չէ։ Որպեսզի հաղթողների թիվն ավելի շատ լինի՝ մենք որոշել ենք խաղարկել նաև «Այֆոններ», դեպի Թաիլանդ ուղեգրեր երկուսի համար, Միշայի ունեցած մեքենայի նման մեքենա և շատ այլ բաներ։ Եւս հինգ մարդ կստանա 20 000 -ական ռուբլի։ Ես կարծում եմ, որ դա պարզապես հրաշալի է։ Ձեզնից պահանջվում է ընդամենը բաժանորդագրվել @tvoya_vesna 2018 մրցութային էջին է ու սպասել խաղարկությանը։ Ամեն վայրկյան այդ էջը կարող են փակել, ու ով չհասցնի բաժանորդագրվել, նա չի կարողանա մասնակցել։

P.S. Դե, իսկ մինչ այդ խաղարկում ենք գումար մեկնաբանողների շրջանում։ Ցանկացած պահի ես կարող եմ գրել «ստոպ» ու նա, ում մեկնաբանությունը կլինի 55-րդը մինչև ստոպ ասելը, նա էլ կստանա 5000 ռուբլի։ Սկզբում մենք բաժանորդագրվում ենք հաշվին ու դրա բոլոր հովանավորներին, իսկ հետո գրում ենք մեկնաբանություններ։ Մեկնաբանությունները սահմանափակ չեն, որքան շատ մեկնաբանություն՝ այդքան շատ հաղթելու հնարավորություն»,- մակագրել է տեսանյութը Օլյան։

 


Հետևեք NEWS.am